ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբանների դժգոհությունն առաջացրած դատական տուգանքը հանվում է Դատական օրենսգրքի նախագծից

31.01.2018 15:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաստաբանների դժգոհությունն առաջացրած դատական տուգանքը հանվում է Դատական օրենսգրքի նախագծից

Դատական օրենսգրքի նախագծում, որը Ազգային ժողովում քննարկվում է երկրորդ ընթերցման ռեժիմով ընդունելու համար, 12 կարևոր փոոխություն է կատարվել և բազում խմբագրական փոփոխություններ, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները և այդ հարցը մենք կկարգավորնեք շատ շուտով։ Օրերս ձեզ կներկայացնենք Դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունները։ Կարող է հարց առաջանալ, թե ինչու մենք որոշեցինք դատական տուգանքները հանել Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխել Դատավարական օրենսգիրք։ Բանն այն է, որ նմանատիպ միջոցները, իհարկե, կոշտ միջոցներ են, կարող է պատահի, որ պրակտիկան ցույց տա, որ մենք էդտեղ լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք, ինչը սահմանադրական օրենքի մակարդակով կարգավորելու դեպքում շատ ավելի դժվար կլինի անել, քան եթե մենք դա կարգավորենք Դատավարական օրենսգրքում», - հայտարարեց Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ մոտ օրերին նախարարությունը հանդես կգա Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության մասին օրենսգրքերում կատարվելիք փոփոխություններով։ «Այդ օրենսգրեքում կնախատեսենք նույն ձևով կարգավորումը, ինչպես կար Դատական օրենսգրքում, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ», - հավելեց Դավիթ Հարությունյանը։

ԱԺ «Ելք» խմբակցությն անդամ Արտակ Զեյնալյանը իր խոսքում նշեց, որ հայտարարված օրինագծերի՝ խորհրդարան գալուց հետո իրենք առաջարկելու են, որպեսզի փաստաբանները դատական տուգանքի նշանակման հարցում բացառություն համարվեն։

Հիշեցնենք՝ սա այն նախագիծն էր, որն առաջացրել էր փաստաբանների դժգոհությունը, քանի որ Դատական նոր օրենսգրքով դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ տուգանելով նրան 100 հազար դրամով: Նկատենք, որ այժմ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդրին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին: Նոր դատական օրենսգիրքը դատավորին հնարավորություն է տալիս նույնկերպ տուգանել նաև դատախազներին:

Վարչապետն ինչքան իրավունք չունի միջամտել դատական համակարգին, այնքան էլ՝ ՏԻՄ-երի աշխատանքին. Շարմազանով

Փաստաբանները դժգոհում էին՝ պնդելով, որ դատարանները անմիջական ներգործություն չպետք է ունենան փաստաբանների նկատմամբ, քանի որ դատավորը կարող է կողմնակալություն դրսևորել և բացի այդ, փաստաբանը կարող է կաշկանդվել իր վստահորդի շահերը դատարանում պաշտպանելիս: Տարբեր մարզերի փաստաբաններ, որպես բողոքի նշան, ընդհուպ դիմել էին գործադուլի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА