ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանված կենդանիներով լուսանկարված անձը ազատվել է ոստիկանությունից. պարզաբանում

31.01.2018 17:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սպանված կենդանիներով լուսանկարված անձը ազատվել է ոստիկանությունից. պարզաբանում

Ոստիկանությունը պարզել  է  սպանված կենդանիներով լուսանկարված անձի ինքնությունը. նա ոստիկանության ծառայող չէ:

Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ պարզաբանումը

«www.econews.am» կայքում հունվարի 30-ին հրապարակվել էր «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների լուսանկարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն: Նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ և 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА