ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է քննարկվել ԵՊՀ-ում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. ներկայացնում են դեկանները

31.01.2018 18:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ինչ է քննարկվել ԵՊՀ-ում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. ներկայացնում են դեկանները

ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահ առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանը այսօր՝ հունվարի 31-ին, այցելել է ԵՊՀ եւ հանդիպել ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ:

Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին. ՊԵԿ-ը պարզաբանում է

Հանդիպումը փակ է եղել, սակայն հանդիպումից հետո բուհի դեկանները ներկայացրել են հանդիպման մանրամասները: Նրանք, մասնավորապես, նշել են, որ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի հանդիպում որպես ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ դեռ որոշում չի կայացրել: Փոխարենը նա խոստացել է, որ եթե համաձայնի ու ընտրվի երկրի նախագահ, էլի կգա հանդիպման, բայց այն ժամանակ չի կարող այնպես շփվել, ինչպես այսօր է շփվել:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպել էր գիտնականների հետ: Հունվարի 29-ին նա հանդիպել էր ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Արմեն Սարգսյանը հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին վերջնական որոշում կկայացնի խորհրդարանական, արտախորհրդարանական, գիտական, կրթական համակարգերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալուց հետո:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА