ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչ թե դռնփակ, այլ կիսաբաց նիստեր կառավարությունում

01.02.2018 12:08 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ոչ թե դռնփակ, այլ կիսաբաց նիստեր կառավարությունում

ՀՀ արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծ, որն արժանացավ գործադիրի հավանությանը:

ԱԹԵԻՍՏ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԳՆԱ՞ ՄԱՅՐ ԱԹՈՌ

Նախագիծը հատկապես ուշագրավ էր այն առումով, որ առաջարկվող փոփոխություններըի 10-րդ հոդվածի համաձայն, կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Ավելին՝ կառավարության ներկայացուցիչներն իրավունք չեն ունենա, առանց վարչապետի թույլտվության, տեղեկատվություն հրապարակել նիստերի ժամանակ քննարկված որեւէ հարցի վերաբերյալ: Բայց, որպես հանրության ու մեդիա դաշտի սրտի մխիթարանք, կառավարության ղեկավարը պետք է ապահովի գործադիրի աշխատանքների հրապարակայնությունը, իսկ վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է եւ դռնբաց լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА