ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է մտածել, թե ինչն է հուզում քաղաքացուն և հաշվետվությունն այդ կերպ ներկայացնել

01.02.2018 14:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պետք է մտածել, թե ինչն է հուզում քաղաքացուն և հաշվետվությունն այդ կերպ ներկայացնել

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձավ գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը: «Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել»,-ասաց Կարապետյանը:

Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր. Մնացական Բիչախչյան

Նրա խոսքով՝ առավելագույնս պետք է մտածել, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, «որպեսզի հենց այդ տարբերակով այն հաշվետվությունը ներկայացվի»: «Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատու վերաբերվեք»,- դիմելով նախարարներին՝ ասաց Կարեն Կարապետյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА