ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուրբ գիրքն ամեն օր»

01.02.2018 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
«Սուրբ գիրքն ամեն օր»

 

Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա և նստեց այնտեղ. նրա աշակերտները հավաքվեցին նրա շուրջը, և նա սկսեց ուսուցանել նրանց՝ ասելով.
- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
Երանի՜ նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան։
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն։
Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի
տեսնեն։
Երանի՜ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում,
որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր

Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդը լինելու համար։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում։ Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները։


(Մատթեոսի ավետարան 5:1-12)

Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Գիտես, թե ի՛նչ պատահեց ինձ հետ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և այդ բոլորից Տերն ինձ ազատեց։ Նույնպես բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։


(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:10-12)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА