ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը «Ժողովրդավարական ինդեքս-2017»-ում բարելավել է դիրքերը

01.02.2018 17:20 ԹԵՄԱ
Հայաստանը «Ժողովրդավարական ինդեքս-2017»-ում բարելավել է դիրքերը

Հայաստանը Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է  111-րդ հորիզոնականը ՝  հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում: «Ժողովրդավարական ինդեքս-2017» զեկույցը կազմել է բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի հետազոտական ընկերությունը (The Economist Intelligence Unit), որը երկրները գնահատել է 0-ից 10 բալանոց համակարգով:  8-ից բարձր միավոր ստացած երկրները  դասակարգվել են որպես «լիարժեք ժողովրդավարություններ»:

Հայ տանկիստները բիաթլոնում պահպանում են առաջատար դիրքերը. Լուսանկարներ

Հայաստանը հավաքել է 4.11 միավոր՝ նախորդ տարվա 3.88 միավորի փոխարեն: Հայաստանն ամենաշատ միավոր հավաքել է ընտրական գործընթացի և բազմակարծության, քաղաքական մասնակցության և քաղաքացիական ազատությունների չափանիշներով, իսկ ամենացածրը՝ կառավարության աշխատանքի և քաղաքական մշակույթի չափանիշներով:Ժողովրդավարության ինդեքսը հիմնված է հինգ չափանիշի վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, հնարավորություններ քաղաքական մասնակցության համար և քաղաքական մշակույթ:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ավտորիտար երկրների շարքից անցել է «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարք՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք իշխանությունը նախագահից հանձնել են խորհրդարանին:

Զեկույցի հեղինակները Հայաստանում մամուլի ազատության կարգավիճակը բնորոշել են որպես «հիմնականում անազատ»՝ դասելով նրան 109-րդ հորիզոնականում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА