ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը չի կայանա նաև «Նոյյան տապան» գրախանութում

01.02.2018 20:08 ԹԵՄԱ
Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը չի կայանա նաև «Նոյյան տապան» գրախանութում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլի «Ուժերի զարթոնք» գրքի հայերն թարգմանված տարբերակի շնորհանդեսը «Նոյյան տապան» գրախանութում չի կայան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրքի հայերեն թարգմանության հեղինակ Միքայել Նահապետյանը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ

Թարգմանչի գրառումները ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի՛ ընկերներ, ստիպված եմ տեղեկացնել, որ «Ուժերի զարթոնք» գրքի «Նոյյան տապան» գրախանութում նշանակված շնորհանդեսը ևս չի կայանա նշված վայրում։ Այս անհեթեթ իրավիճակի պատճառները և դեպքերի ժամանակագրությունը ներկայացնում եմ ստորև.

Չարենցի տուն-թանգարանում շնորհանդեսի չեղարկումից հետո, տարբեր ոչ առևտրային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներից ստացել եմ շնորհանդեսի կազմակերպման տարածքի առաջարկներ։ Սակայն, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում հնարավոր չէր իրականացնել գրքերի օրինական վաճառք՝ չեմ կարողացել օգտվել այդ առաջարկներից։

Հունվարի 29-ին «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի հետ, տնօրենի իմացությամբ և համաձայնությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շնորհանդեսը գրախանութի միջոցառումների սրահում կազմակերպելու կապակցությամբ։ Հունվարի 31-ին փոխանցել եմ իմ անձնագրային տվյալները՝ պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար։ Այսօր՝ փետրվարի 1-ին, «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց և, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։ Այս առիթով որևէ այլ մանրամասնություն ինձ հայտնի չէ։

Իմ՝ մինչ այս պահը տված հարցազրույցներում նշել եմ, որ դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա՝ արդյո՞ք Չարենցի տուն-թանգարանի միջադեպը ճնշումների արդյունք էր, թե՝ ոչ։ Այժմ միանշանակ պնդում եմ, որ այս երկու հայտնի, և բազմաթիվ չհրապարակված մերժումները հետևանք են քաղաքական ճնշումների և ուղղված են գրքի բովանդակության տարածման դեմ։ Սա բացահայտ և ուղիղ գրաքննություն է։

Անկախ ներկա պայմաններից և ստեղծված իրավիճակից, ես իմ համերաշխությունն եմ հայտնում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և «Նոյյան տապան» գրախանութի աշխատանքային անձնակազմերին, բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այլ հատնի ու անհայտ դեպքերում տուժել են Հայաստանի Հանրապետությունում հռչակված խոսքի, մտքի, տեղեկատվություն տարածելու և ստանալու, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սահմանադրական այլ ազատությունների դեմ ուղղված ոտնձգություններից։

Հայցում եմ ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար։

Կազմակերպչական հետագա գործունեության բերումով ստիպված եմ լինելու սահմանափակել հաղորդակցվելուն տրամադրելիք ժամանակս, ինչի համար ևս ներողություն եմ խնդրում ընկերներիցս և լրագրողներից»:

Ռուսաստանի Բանկը բանկոմատներ է տեղակայել ՌԴ ՊՆ զորամասերում, նաև` Գյումրիում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА