ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը հանձնարարել էներկայացնել դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիր

01.02.2018 20:39 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը հանձնարարել էներկայացնել դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի հիման վրա առաջիկա օրերին Գյուղատնտեսության նախարարությունը կառավարության հաստատմանը կներկայացնի գյուղացիական տնտեսությունների համար դիզելային վառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Այդ մասին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպումից հետո նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Փաշինյանը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը

«Համաձայն հանձնարարականի՝ Նախագահին ներկայացրեցինք դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրի նախապայմանները: Մոտակա օրերին այն կներկայացվի կառավարության հաստատմանը, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ պատրաստ լինենք գյուղացիական տնտեսություններին ապահովել սուբսիդավորված դիզելային վառելիքով»,- ասել է նախարարը:

Առաքելյանի խոսքով, Նախագահին են զեկուցվել 2017 թվականին տրված հանձնարարականների կատարողականը և այն բոլոր ծրագրերը, որոնք նախարարությունն իրականացրել է՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն: «Դրանք վերաբերում են պարտքերի զիջումներին, նոր ծրագրերի ներդրմանը, մթերման համար սուբսիդավորված վարկերի տրամադրմանը, ընդհանուր սուբսիդավորման գաղափարի փոփոխությանը: Ներկայացրեցինք նաև մեր նոր նախաձեռնությունները, թե ինչ ենք պատրաստվում անել: Այդ առումով, հատուկ հանձնարարականներ տրվեցին, մասնավորապես, ապահովագրական համակարգի ներդրումն ուշադրության կենտրոնում պահելու, համակարգի շղթայի ճիշտ ապահովման համար գյուղատնտեսական ռեգիստրների հիմնման վերաբերյալ, որոնց միջոցով կկարողանանք ապահովել գյուղացիների կատարած աշխատանքի, կրած վնասի և ապահովագրական հատուցումների հետագծելիությունը»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի հետ կապված Նախագահը հանձնարարել է ուշադրություն դարձնել դրանում ընկերությունների ավելի լայնամասշտաբ ներգրավմանը: «Որպես կարևոր ոլորտ ընդգծվեց անասնապահությունը: Քանի որ նախորդ տարի հիմնականում կենտրոնացել էինք բուսաբուծության զարգացման վրա՝ հանձնարարվեց կենտրոնանալ ավելի շատ անասնապահության ուղղությամբ և հաստատման ներկայացնել համալիր ծրագիր, որտեղ կլինեն և հարկային դաշտի բարելավում, և տոհմային տնտեսությունների հիմնումը խրախուսող մեխանիզմներ: Անասնապահության զարգացման առումով նաև ընդգծվեց հաշվառման համակարգի կարևորությունը»,- ասել է Իգնատի Առաքելյանը:

Սերժ Սարգսյանին են ներկայացվել նաև գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի ընդլայնման, գյուղտեխնիկայի, սարքավորումների ցանկն ավելացնելու հնարավորությունները: Նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան ծրագիրը և ներկայացնել հաստատման:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА