ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու ԱՄՆ-պատժամիջոցներ չսահմանեց նաեւ Չինաստանի նկատմամբ(Տեսանյութ)

01.02.2018 20:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչու ԱՄՆ-պատժամիջոցներ չսահմանեց նաեւ Չինաստանի նկատմամբ(Տեսանյութ)

ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվել է ռուս գործարարաների անուններ, որոնք ներառվել են ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում, նրաց թվում են «Տաշիր» ընկերության հայազգի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Ռոսգոստրախի» ղեկավար Դ. Խաչատուրովը եւ Սերգեյ Գալիցկինը:

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

Այս շրջանում շատ է քննարկվում այն հարցը, որ պատժամիջոցները կարղ են անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա, քանի որ Հայաստան եկող փոխանցումների մեծ մասը կատարվում է հենց Ռուսաստանից:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքով` այդ ցուցակում ընդգրկել են «Ֆորբսում» ներառված մեծահարուստների ցուցակը. «Այս մոտեցումը ինձ համար դեռ հասկանալի չէ: Ինչ վերաբերում է մեր հայազգի գործարարներին, կարծում եմ` նրանք այն մարդկանցից են, ովքեր հարստացել են բիզնեսով զբաղվելու արդյունքում»,-փաստեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա, պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ում այլ գործընթացներ են կատարվում: Նրա կարծիքով`Թրամփը խելոք ձեւվերով վարում է իր ներքին քաղաքականությունը եւ հասել է հաջողության.«Ինչ վերաբերում է դեմոկրատներին եւ մամուլի մի մասին, նրանք անպայման ուզում են նրան մեղադրել Ռուսաստանի հետ կապերի հաստատման մեջ: Ըստ իս, սա անհեթեթ մի կամպանիա է, որը պետք է ավարտվի, որովհետեւ այստեղ թիրախը վերցված է Ռուսաստանը: Երբ ասում են թե իրենց հակառարոդները Ռուսաստանն ու Չինաստանն են, եկեք հասկանաք ինչու վերջինիս նկատամամբ այդ պատժամիջոցները չեն կիրառում: Պատճառը պարզ է, եթե փորձեն Չինաստանին որեւէ բանում մեղադրել, ապա նա  կարող է դուրս բերել կուտակված մի քանի տրիլիոն դոլարը, որի արդյունքում դոլարի հետ կարող է փիս բան կատարվել»,-շեշտեց Արամ Սարգսյանը: Նրա բնորոշմամբ, այս ամենը նախ ինֆորմացիոն պատերազմ է, նաեւ` տնտեսական հարցում թույլ չտալ, որ Ռուսաստանն իրենց գերազանցի, քանի որ վերջին տարիների ընթացքում տեսան, որ Ռուսաստանը ռազմական տեսանյունից շատ է հզորացել եւ հասկացել է, որ նա դարձել է ոչ թե մրցակից, այլ հակառակորդ: Բացի այդ, ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին մեղադրել, թե իբրեւ միջամտել է իր ներքին գործերին.«Պատմության մեջ առաջին անգամ եմ լսում , որ ԱՄՆ-ի նման հզոր երկիր իեն թուլության մեջ խոստովանում , այսինք խոստովանում է, որ այլ պետությունը կարողացել է միջամտել իր երկրի ընտրություններին»,-ասաց Ա. Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА