ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

««Հայրենասերներից» ոչ ոք չընդվզեց հունվարի 28-ին Եհովայի վկաների քարոզչության դեմ»

02.02.2018 01:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
««Հայրենասերներից» ոչ ոք չընդվզեց հունվարի 28-ին Եհովայի վկաների քարոզչության դեմ»

«Դիալոգ» հկ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ  սոցցանցում հրապարակել է լուսանկար, որտեղ Եհովայի վկաներն իրենց համապատասխան ստենդով կանգնած՝ գրքեր են բաժանում: Ընդ որում՝ լուսանկարն արվել է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի օրը: Մանրամասնելով նկարի բովանդակությունը՝ Ա. Մուրադյանն ընդգծել է. «Այս ստենդը տեղեկայված էր Մ. Մաշտոցի պողոտայում հունվարի 28-ին: Մի խումբ «հայրենասերներ» կան, որ հենց նոր եկեղեցի կամ մատուռ են օծում, կամ զինվորական են տեսնում՝ խաչը ձեռքին, իրենց սրբազան պարտքն են համարում հիշել սահմանների պահպանության, բանակի ամրության եւ արիության մասին: Այդ նույն «հայրենասերները» կեղծավոր անտարբեր կամ էլ ջանադրաբար տոլերանտ են գտնվում այս ստենդերի հանդեպ, որոնց միջոցով Եհովայի վկաները փորձում են թուլացնել այդ նույն բանակը, քանի որ տրամաբանորեն բանակը հնարավոր չէ պատկերացնել առանց մարտնչող զինվորի»:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Ինսբրուկ

«Դիալոգ» հկ նախագահը տարբեր առիթներով տարբեր Եհովայի վկաների հետ բանավեճերից մեջբերում է կատարել՝ հիշեցնելով, որ Եհովայի վկաները քարոզում են «դառնալ Եհովայի վկա, չծառայել բանակում, կազմալուծել բանակը, որից հետո ադրբեջանցիները՝ տեսնելով, որ մենք խաղաղասեր հավատացյալներ ենք, չեն հարձակվի Հայաստանի վրա». «Այդ հայրենասերներից» ոչ ոք չընդվզեց հունվարի 28-ին Եհովայի վկաների քարոզչության դեմ, որովհետեւ նրանց հետ նույն ափսեից են սնվում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА