ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ի մի ամբողջ վարչություն է լուծարվել. Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է. «ՀԺ»

02.02.2018 10:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
ՊԵԿ-ի մի ամբողջ վարչություն է լուծարվել. Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է. «ՀԺ»

«Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կհետաձգվի՞. «Ժողովուրդ

ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն:

Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որը ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին: Այսինքն, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ:

Ի դեպ, ՊԵԿ-ի Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը նախխկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թամրազյանը մինչ այս աշխատում էր որպես «Զվարթնոց» մաքսատան պետ: Հետաքրքիր է, այս վերադասավորման արդյունքում նախկին վարչապետի փեսան կմնա՞ ՊԵԿ-ում, թե ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА