ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա աստղագուշակը

02.02.2018 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրվա աստղագուշակը

Խոյ. Ինչ որ բան ձեռնարկելուց առաջ, նախ պետք է ամեն բան լավ ծանրութեթեւ անեք այսօր: Չի կարելի որեւէ բարձիթողի վիճակ ստեղծել շուրջը:Եթե վստահ չեք մինչեւ վերջ, որ դուք եք ճիշտը, վեճերի բռնվել պետք չէ: Կարող եք դիմել փորձառու ընկերներին: Նրանք կօգնեն ձեզ արժեքավոր խորհուրդներով:

Օրվա խորհուրդը

Ցուլ. Անորոշ հարցերը, որ կային ձեր կյանքում, սկսում են հստականալ եւ ամեն բան ընկնում է իր տեղը: Այսօր միայն ինքներդ ձեր վրա պետք է հույս դնեք: Խնդիրն այն չէ, թե գործընկերները կարող են պարզապես ձեզ հուսախաբ անել ու հիասթափեցնել: Պարզապես դուք պետք է ամեն ինչից տեղյակ լինեք, որպեսզի կարողանաք առաջ ընթանալու ուղին գծել:

Երկվորյակ. Ավելորդ համառությունը գործերում միայն կվնասի ձեզ: Կան գործեր, որոնք անելու համար երկար ժամանակ է պետք: Օրը հարմար է սիրային հարցեր կարգավորելու համար: Հնարավոր են բազմախոստում ծանոթություններ:

Խեցգետին. Այսօր ձեր աշխատանքային գրաֆիկը հագեցած կլինի ծայրեիծայր: Ցանկացած բարդության գործ այսօր կարող եք ձեռնարկել: Հարմար ժամանակաշրջան է մասնագիտական առաջխաղացման համար: Լուրջ դրամական ծախսերից խուսափեք: Պարտքեր մի վերցրեք:

Առյուծ. Կտրուկ փոփոխություններ կարիերայում տեղի չեն ունենա: Սակայն զգոնությունը թուլացնել պետք չէ: Հատկապես շրջապատում ուշադիր եղեք, թե ովքեր են ձեր շուրջը պտտվում: Գուցե ինչոր մեկը ձեր հանդեպ այնքան էլ բարյացակամ տրամադրված չէ եւ հիմա փորձում է դավեր նյութել ձեր դեմ:

Կույս. Ստացած առաջարկները կարող են նոր հորիզոններ բացել ձեր առաջ եւ օգնել, որպեսզի լիարժեքորեն դրսեւորեք ձեր տաղանդը: Նույնիսկ մեկ մարդու համար անհաղթահարելի թվացող խնդիրները այսօր կկարողանաք կարգավորել: Նոր ծանոթությունների համար լիովին հարմար ժամանակ է:

Կշեռք. Այսօր կարող է խնդիրներ առաջանան, որոնք կվերաբերեն անձնական կյանքին եւ սիրելիի հետ հարաբերություններին: Մի փորձեք ինչ որ բան փոխել, քանի որ ձեր ջանքերը իզուր են անցնելու: Փորձեք այսօր տեղի ունեցող ամեն բան սրտին մոտիկ չընդունել:

Կարիճ. Շատ գործեր, որոնք պլանավորել եք այսօրվա համար, կկարողանաք կատարել: Կլինեք ակտիվ հատկապես շփումներում: Հեշտությամբ եք լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Օրվա ընթացքում ձեզ լիովին հարմարավետ կզգաք:

Աղեղնավոր. Օրը ձեզ կթելադրի ամենախիստ կարգապահություն եւ մանրուքների հանդեպ ոսկերչական ուշադրություն: Ձեր նպատակին դուք ընթանում եք դանդաղ, սակայն հաստատուն քայլերով: Նոր պայմանավորվածություններից զերծ մնացեք: Փոխարենը փորձեք ստուգել, թե արդյոք նոր պայմանավորվածությունների պատրաստ են դաշնակիցները:

Այծեղջյուր. Այս փուլում ձեր առաջ կբացվեն նոր հորիզոններ մասնագիտական գործունեության ոլորտում: Սակայն դրական արդյունքների հասնելու համար պետք է նաեւ նախաձեռնողականություն ցուցաբերեք: Աչքաթող մի արեք առողջությունը եւ անձնական կյանքը:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Ջրհոս. Բուռն գործունեություն ծավալելու համար օրն առանձնապես բարենպաստ չէ: Այսօր ավելի լավ է մնաք չեզոք եւ աննկատ: Ամեն դեպքում օրը զերծ չի լինի հաճելի անակնկալներից: Սիրելիի հետ հարաբերությունները կլինեն բնականոն եւ ներդաշնակ:

Ձկներ. Այսօր կլինեք շատ եռանդուն եւ աշխատունակ: Կկարողանաք նոր գործարար կապեր հաստատել: Սովորեք քայլերը հաշվարկել եւ ամեն բան լավ կլինի: Անձնական կյանքը եւս դժգոհելու առիթ չի տա ձեզ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА