ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտին. Բենզինի գինը կարող է իջնել

02.02.2018 14:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Պուտին. Բենզինի գինը կարող է իջնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է‚ որ ընթացիկ պայմաններում հնարավոր է բենզինի գնի իջեցնում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: «Իհարկե‚ կցանկանայինք‚ որպեսզի իջնի գինը ներկայիս իրավիճակում‚ և ինչպես երևում է‚ դրա հնարավորությունը կա»‚- ասել է նախագահը՝ ի պատասխան գնի նվազման մասին հարցին: «Որոշ տարածաշրջաններում բենզինի բարձր գինը հիմնավորված է‚ որովհետև մատակարարումը դժվար է‚ ենթակառուցվածքը զարգացած չէ: Սակայն սրան միշտ պետք է հետևի Հակամոնոպոլիայի դաշնային ծառայությունը‚ ես կխոսեմ այս հարցով գերատեսչության ղեկավարի հետ»‚- հավելել է Պուտինը: Պուտինը հավելել է‚ որ բենզինի գինը կապված է նավթի բարձր գների և աքցիզների մակարդակի հետ:

Պուտին. Հարաբերությունները Թրամփի հետ ոչ լավացել են, ոչ վատացել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА