ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահի թեկնածուն պլենումի նիստում տրամադրություն է փոխել

02.02.2018 15:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահի թեկնածուն պլենումի նիստում տրամադրություն է փոխել

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳԱՅՍՆԱԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածությանը,  համոզմունք հայտնեց, որ եթե Ա. Սարգսյանը դառնա նախագահ, ապա  քաղաքական էլիտայի մեջ ի հայտ կգա նոր որակ.«Իր ինտելեկտուալ հնարավորություններով, մեծ փորձով եւ միջազգային կապերով նա եզակի անձնավորություններից մեկն է»,-փաստեց Ա. Սարգսյանը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ նախագահի թեկնածուն երկար տարիներ բացակայել է Հայաստանից եւ այդքան էլ տեղյակ չէ երկրի խնդիրներից, Արամ Սարգսյանը հերքեց, ասելով, որ Արմեն Սարգսյանը 21 տարի չի բացակայել Հայաստանից , այլ մի քանի տարի` մինչեւ 1996 թվականը եղել է դեսպան: Բացակայության պատճառը եղել է նրա վառտառողջ լինելը, երբ մեկնել է Եվրոպա բուժում ստանալու նպատակով.«2000-2013 թվականներին Հայաստանի էլիտան մոռացավ նրա մասին, հետո Արմեն Սարգսյանը զբաղվեց բիզնեսով եւ հաջողեց, ինչպես հաջողել է գիտության մեջ: Մեր խնդիրն այն է, որ հասարակությունը սիրում է ինչ-որ խոսակցությունների հիման վրա բանբասանքներ տարածել»,-փաստեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա, Արմեն Սարգսյանը երբեք չի կտրվել հայ իրականությունից: Նա հիշեցրեց, որ Ռոդսում «Քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով հավաքների ժամանակ 2011 թվականին Վլադիմիր Յակունինը Արմեն Սարգսյանին հրավիրել է պլենար նիստում ելույթ ունենալու .«450-500 դահլիճը լեփլեցուն էր , տրամադրությունը վատն էր, քանի որ քննարկում էին համաշխարհային ճգնաժամը: Արմեն Սարգսյանի ելույթը շատ դրական էր, այդպիսի պոզիտիվ ընկալում, որ ունեցավ լսարանը, թե ինչպես փոխվեց տրամադրությունը նրա ելույթից հետո, ինչ հեռանկարներ ներկայացրեց եւ ինչ օրինակներ բերեց`վաղուց չէի լսել: Դրանով ուրախ էի, որ Հայաստանի ներկայացուցիչը կարողանում է այդպես ներկայացնել: Սա նշանակում է, որ Հայաստանի ապագա նախագահը ընկալելի է լինելու միջազգային արենայում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА