ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞րն է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ամենակարեւոր ունակությունը

02.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞րն է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ամենակարեւոր ունակությունը

Եվրախորհուրդը, բացի իր բուն մարմիններից, ունի նաեւ բաց, մասնակի համաձայնագրեր, որոնց անդամ կարող են լինել ոչ բոլոր երկրները: Դրանցից է նաեւ խոշոր ռիսկերի կառավարման եվրամիջերկրածովյան բաց, մասնակի համաձայնագիրը, որի անդամ Հայաստանի Հանրապետությունը դարձել է 1992 թվից: Այս ամենը պատահական չհիշեցինք, քանի որ հենց այս համաձայնագրի շրջանակներում է այսօր աշխատում Խոշոր ռիսկերի կառավարման եվրոպական միջտարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որը ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետության շրջանում եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների պետնախարարը` 1995-1997 թթ.-ին: «Իրավունքի» հետ զրույցում Ս. Բադալյանը մանրամասներ հիշեց Ա. Սարգսյանի վարչապետության շրջանից:

«Անհապաղ եւ համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար»

Ամեն դեպքում, կարգուկանոն կար, պահանջելը կար, չեմ կարող ասել, թե ինչքանով էր խիստ: Որպես վարչապետ` բավականին գիտելիքներ ուներ եւ վարքի շատ դրական հատկանիշներ, համենայնդեպս, ինչքան որ հիշում եմ: Ամենակարեւորը` մարդկանց լսելու ունակությունն ուներ եւ բոլորի կարծիքների լսելուց հետո միայն նոր եզրակացություն էր կազմում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ս. Բադալյանի հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի հաջորդ համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА