ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ե՞րբ կրկին կհանդիպի Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահին

02.02.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ե՞րբ կրկին կհանդիպի Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահին

Հանրապետական կուսակցության երեկ կայացած գործադիր նիստից հետո՝ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ անդրադարձավ հարցին, թե ե՞րբ է նախատեսված ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հաջորդ, բախտորոշ հանդիպումը:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին

– Դեռեւս, ինչքան տեղյակ եմ, բոլոր քաղաքական ուժերի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները չեն ավարտվել: Երբ կլինեն բոլոր հանդիպումները, այն ժամանակ մի հատ էլ վերջնական հանդիպում կլինի մեր կուսակցության նախագահի հետ, եւ դրանից հետո որոշում կկայացվի: Որոշում պետք է կայացվի երկուստեք, եւ այդ իմաստով շատ կարեւոր է, որ մեր կողմից առաջադրված պարոն նախագահի թեկնածուն, որը դեռեւս պաշտոնապես չի հաստատել իր թեկնածությունը հանդիպի բոլոր այն շրջանակների հետ, ում հետ ինքը գտնում էր անհրաժեշտություն հանդիպելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА