ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դինքի սպանությունից ամիսներ առաջ ստացել ենք սպանության նախապատրաստման մասին տեղեկություն

02.02.2018 15:48 ԹԵՄԱ
Դինքի սպանությունից ամիսներ առաջ ստացել ենք սպանության նախապատրաստման մասին տեղեկություն

Ստամբուլում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական ճառով հանդես է եկել Թուրքիայի Հետախուզական կոմիտեի նախկին պաշտոնյա Հաջը Օներ Ունալըլը:

«Ակօս»-ի հաղորդմամբ, նա պատմել է, որ Դինքի սպանությունից մի քանի ամիս առաջ իրենք ստացել են սպանության նախապատրաստման մասին տեղեկություն, սակայն որևէ բան չեն ձեռնարկել համապատասխան հրաման չունենալու պատճառով։

«2006 թվականի օգոստոսին Հուսեյն Յըլմազի հետ գնացինք գրասենյակ, Օքան Շիմշեքը կանչեց Հուսեյնին տեղեկատվություն հայտնելու համար: 10-15 րոպե հետո ինձ էլ կանչեցին գրավոր գրանցումներ անելու համար: Թուղթ վերցրի և գնացի սենյակ: Գրանցեցի, որ Յասին Հայալը 3-4 ընկերների հետ պատրաստվում է սպանել Ստամբուլում մի հայ լրագրողի և այդ նպատակով արդեն զենք են գնել: Հետո ճշտեցինք տեղեկությունը, տեսանք, որ ճիշտ է: Հաջորդ օրն այդ մասին խոսվել է Հետախուզական կոմիտեի ժողովին: Ես չեմ մտել ժողովի, հետո իմացա այդ մասին: Մի որոշ ժամանակ անց Հուսեյն Յըլմազն ուղարկվեց արձակուրդ, ես գնացի Օքան Շիմշեքի մոտ ու ասացի, որ Դինքի հարցով մեզ որևէ հրաման չի եկել, մինչ սպանությունն այդ ամենի հետ կապված որևէ տեղեկություն չստացա այլևս»,- պատմել է նա:
Պատասխանելով Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուի հարցին, թե ինչու տեղեկություն ունենալու պարագայում որևէ կանխարգելիչ քայլ չեն կատարել՝ մեղադրյալը շեշտել է, որ Օքան Շիմշեքի կողմից կանչվելով տեղեկությունը գրանցելը նրանց իրավասություն չի տալիս անկախ հետաքննություն սկսելու համար:

Դինքի սպանության գործով մեղադրյալների թվում կա 85 մարդ, որոնցից 11-ը կալանքի տակ է, 10-ն ազատության մեջ է, մնացածը՝ ձերբակալված:

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА