ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆ-ՕԲԱՄԵՅԱՆԳ-ՕԶԻԼԻ ՏՐԻՈՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ

02.02.2018 23:00 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆ-ՕԲԱՄԵՅԱՆԳ-ՕԶԻԼԻ ՏՐԻՈՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Սուոնսիի» դեմ խաղում նշեց իր նորամուտը Լոնդոնի «Արսենալի» կազմում: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 60-րդ րոպեին եւ որոշակի թարմություն հաղորդեց իր նոր թիմի գործողություններին:

Մեսսի. Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել «Ռեալում»

Սակայն դարպասապահ Պետեր Չեխի, այնուհետեւ՝ պաշտպանների թույլ տված կոպտագույն սխալների պատճառով դաշտի տերերը եւս երկու գոլ խփեցին, եւ «Արսենալը» պարտվեց 1:3 հաշվով: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր թիմի կրած պարտության մասին ասել է հետեւյալը. «Մենք թույլ տվեցինք թիմային սխալներ, հենց դա կործանեց մեզ: Կարծում եմ՝ որոշիչ էր այն դրվագը, երբ մենք գոլ բաց թողեցինք հաշիվը բացելուց մեկ րոպե հետո: Բոլորս մեղավոր ենք, սակայն չունենք տրամաբանական բացատրություն տեղի ունեցածին: Հնարավոր է, որ պատճառը կենտրոնացվածության պակասն էր»,- մասնագետի խոսքը մեջբերում է «Guardian»-ը:

Բայցեւայնպես, այս խաղում ամենամեծ իրարանցումը հենց Մխիթարյանի նորամուտն էր, որն իր շուրջ կենտրոնացրեց բրիտանական մամուլին: Այն հայ ֆուտբոլիստի մեկնարկն ու «զինագործների» ձախողումը անվանեց «մխիթարյանական էֆեկտ»: Արսեն Վենգերի սաները պաշտպանությունում հաճախ են աչքի ընկնում մանկական սխալներով, ուստի Մխիթարյանի գործոնը անզոր է լուծել նմանօրինակ խնդիրներ: Առավել եւս, որ նա խաղադաշտ դուրս եկավ, երբ թիմն արդեմ 1:2 հաշվով պարտվում էր:

Ինչեւէ, «Whoscored.com»-ը այս խաղում Մխիթարյանին տվել է հետեւյալ գնահատականը, ներկայացնելով նաեւ վերջինիս վիճակագրությունը: Մխիթարյանը մեկ հարված է կատարել հանդիպման ընթացքում, որն էլ ճշգրիտ է եղել: Հենրիխը 32 փոխանցում է կատարել՝ 84.4 տոկոս ճշգրտությամբ, մեկ անգամ խլել է գնդակը եւ մեկ անգամ էլ շրջանցել մրցակցին: Մխիթարյանը խաղի կանոնները խախտել է երկու անգամ, իսկ նրա նկատմամբ մրցակիցները ոչ մի խախտում չեն իրականացրել: Այսպիսով, Հայաստանի հավաքականի ավագը ստացել է 6.11 միավոր: Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստը լավ տպավորություն թողեց, մնացյալը ցույց կտան առաջիկա խաղերը: «Զինագործները» մեծ քայլ են արել՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար: «Արսենալ» է տեղափոխվել նաեւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով Մխիթարյանի հետ խաղացել է Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում, եւ  խաղային այս զույգը, ինչպես գիտենք, ուներ շատ տպավորիչ արդյունավետություն: Եթե Մխիթարյան-Օբամեյանգ դուետին հաջողվի էֆեկտիվ տրիո ստեղծել Օզիլի ներգրավմամբ, ապա դա կարող է էապես լավացնել «Արսենալի» խաղը: Թերեւս, հենց դա էլ Վենգերի ծրագիրն է: Ամեն դեպքում, «Սուոնսիի» դեմ խաղում Մխիթարյան-Օզիլ հաջող համագործակցության տարրեր նկատվեցին:

Հաջոդ մրցաշրջանից ՉԼ-ում և ԵԼ-ում հնարավորություն կլինի կատարել 4 փոփոխություն

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА