ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ը աղբահանության վարձ չի մուծում. Կենտրոնի թաղապետը դիմել է դատարան. «ՀԺ»

03.02.2018 09:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ը աղբահանության վարձ չի մուծում. Կենտրոնի թաղապետը դիմել է դատարան. «ՀԺ»

«Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան: Դատական հայցերից մեկը դատարան է ուղարկվել դեկտեմբերին, մյուսը՝ հունվարին:

Փաստորեն, մայկա-տռուսիկների հարցը դեռ լուծված չէ՞

2017-ի դեկտեմբերի 12-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է պատասխանողից հօգուտ Երեւանի աղբահանության համար չվճարված գումարը՝ 12 մլն 344 հազար 305 դրամը: Նշված գումարից 10 մլն 563 հազար դրամը որպես տույժ, ինչպես նաեւ 246.886 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչեւ անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը:

2018-ի հունվարի 18-ին կրկին աղբահանության վճարը բռնագանձելու պահանջով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դիմելէ  դատարան եւ միանգամից միջնորդել, որ կալանք դրվի «Մուլտի գրուպ կոնցեռնի» հաշիվների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА