ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանը հանգրվանել է թուրքական «Rixos Almaty» հինգաստղանի հյուրանոցում. «Ժողովուրդ»

03.02.2018 09:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Կարեն Կարապետյանը հանգրվանել է թուրքական «Rixos Almaty» հինգաստղանի հյուրանոցում. «Ժողովուրդ»

 «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանի Ալմաթի քաղաք է մեկնել՝ մասնակցելով ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան մոտ 50 տոկոսով

Այդ ընթացքում վարչապետը հանգրվանել էր «Rixos Almaty» հյուրանոցում: Լինելով հինգաստղանի հյուրանոցային ցանց եւ գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բայց, դե, բնական է, որ Կարապետյանը հասարակ համարում չէր մնա:

Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. «Rixos Almaty»-ը աշխարհում բավական հայտնի թուրքական հյուրանոցների ցանց է: Ու մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գարնանը չեղարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, վարչապետը հանգրվանում է թուրքական հյուրանոցում:

Մեկ հիշեցում էլ. նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին արգելել էր կառավարության անդամներին, պաշտոնյաներին հանգստանալ Թուրքիայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА