ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաց նամակ ԱԻ նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին

03.02.2018 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ ԱԻ նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին

Շիրակի պետական համալսարանի Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բաց նամակ են գրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.

Որն է աշխարհում քաղցկեղի համաճարակի գլխավոր պատճառը. բացահայտում

«Հարգելի պարոն Տոնոյան, պարոն Սարգսյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի շինարարական գործունեության հետևանքով համալսարանի ուսանողությունը և աշխատակիցները հայտնվել են խիստ վտանգավոր իրողության առջև: Տեխնածին կամ բնական արտակարգ իրավիճակների արդյունքում համալսարանում կարող են մեծաթիվ զոհեր լինել: Համալսարանի առաջին հարկում գտնվող վերանորոգված աղմկահարույց 118 միլիոն դրամանոց դահլիճի մաս կազմող «Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբը տեղակայվել է դահլիճի նախամուտքում, որը վերանորոգման արդյունքում մոտ 4-5 մետր առաջ է եկել, ինչպես նաև ընդարձակվել է դեպի աջ`1,5-մետրանոց անցում թողնելով դեպի կենտրոնական երկրորդ շքամուտք կամ ելքի դռներ, այսինքն` շենքից տարհանվելու հնարավորությունը բացառված է: 
Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, իսկ Գյումրին` առավել ևս: 1926 և 1988 թթ. երկրաշարժերի ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքը դեռ համարվում է աղետի գոտի: Բոլոր նորմալ մարդիկ արտակարգ իրավիճակների ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում շենք-շինություններից մարդկանց տարհանման կազմակերպմանը... Հայաստանյան բոլոր հիմնարկությունների և կրթօջախների տեսանելի վայրերում փակցված են այդ շենք-շինություններից տարհանման մանրամասն պլանները...Սակայն այդ ամենը չի վերաբերում Սահակ Մինասյանի ղեկավարած բուհին... Տարհանման պլանները շատ վաղուց «տարհանվել» են, իսկ պարոն Մինասյանն էլ, անհայտ թույլտվության արդյունքում համալսարանի շենքում շինարարություն է արել և անում է, որն առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում հակաօրինականությամբ, քանի որ ոչ մի նորմալ գերատեսչություն թույլ չէր տա, որ ուսումնական հաստատության կենտրոնական մուտքերից մեկը բացահայտ փակվի, իսկ ուսանողների համար թողնվի 1,5-մետրանոց անցում... Արտակարգ իրավիճակների՝ երկրաշարժերի, հրդեհների և այլնի ժամանակ այդտեղ կստեղծվի խուճապ, քանի որ տարհանման համար ճանապարը շատ նեղ է: Կառաջանան մարդկային մեծ կուտակումներ, հրմշտոց, որի արդյունքում կկոտրվեն նաև պարոն Մինասյանի հպարտության առարկա հանդիսացող ապակյա պատերը՝ բոլոր բացասական հետևանքներով... Մեծաթիվ զոհերից հնարավոր չի լինի խուսափել... 
Հետաքրքիր է` ո´վ է թույլ տվել ՇՊՀ ռեկտորին համալսարանի շենքում այդպիսի շինարարություն կազմակերպել...ԱԻՆ-ում կամ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում տեղյա՞կ են ռեկտորի հակաօրինական գործունեությանը, որն ակնհայտ է անգամ ոչ մասնագետների համար... 
Քանի դեռ դահլիճի շքամուտքն իրոք մարդկանց մահվան պատճառ չի դարձել, կոչ ենք անում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և քաղաքաշինության պետական կոմիտեին տեղում ուսումնասիրություններ կատարել և ուղղել շինարարական սխալները:

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

Համալսարանի աշխատակիցներ`
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան

 

Հեղինակ՝ Գագիկ Համբարյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА