ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցունքներ, սեքս, համեղ ուտելիք. Եվա Ռիվասի՝ տղամարդուն մանիպուլացնելու 7 կանոնները

03.02.2018 14:24 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Արցունքներ, սեքս, համեղ ուտելիք. Եվա Ռիվասի՝ տղամարդուն մանիպուլացնելու 7 կանոնները

Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապաարակել իր Instagram-ի իր էջում, որին կից գրել է՝ ինչպես է պետք մանիպուլացիայի ենթարկել տղամարդուն:

Բարեկազմ կնոջ 50 կանոնները

1. Գովք

Միշտ գովացեք ձեր տղամարդուն: Ավելի լավ է չափից դուրս գովաբանելը, քան այդ հարցում թերանալը:Սակայն կա մի կարևոր պայման. հաճոյախոսությունը պետք է լինի անկեղծ:

2. Գեղեցկություն

Այն իսկապես հզոր ուժ է և տղամարդուն մանիպուլացնելու հզոր զենքերից մեկը: Վարսեր, փարթամ բարեմասնություններ, օծանելիք, կոսմեկտիկա, գայթակղիչ հագուստ, խնամված տեսք. այս ամենը մանիպուլացիոն զենքեր են: Օգտագործեք դրանք:

3. Պահանջկոտություն

Տղամարդու օգնության կարիքն ունեք, դիմեք նրան, բայց առանց վիրավորվածության՝ նրա անտարբերության համար, այլ խորամանկությամբ և խելքով: Թույլ տվեք տղամարդուն օգնել ձեզ նույնիսկ  այն դեպքում, երբ դրա կարիքը չկա, և նա կսկսի գործել:

4. Քնքշություն

 Տղամարդիկ կատվի են նման: Անգամ ամենակոպիտները կորցնում են սթափությունը, երբ կողքին քնքուշ, նուրբ կատվիկ է: Զրույցի ընթացքում օգտվեք «հոգեբանական փաղաքշանքից». նախքան խնդրանքի մասին բարձրաձայնելը, գովաբանեք նրան կամ տեղին հաճոյախոսություն արեք:

5. Սեքս

Ամենահին, բայց ամենաարդյունավետ մանիպուլիացան մնում է սեքսը: Այն կարելի է և պետք է օգատգործել տղամարդուն կառավարելու համար:  Գեյշաները, կուրտիզանուհիները եւ անգամ սովորական «գիշերային թիթեռնիկները» սեքսի օգնությամբ կարողացել են մանիպուլացել ազդեցիկ տղամարդկանց եւ ղեկավարել ամբողջ ազգեր: 

6. Արցունքներ

Ոչ ամենահաճելի, բայց երբեմն իսկապես ադյունավետ միջոց մանիպուլացիայի համար: Տղամարդիկ վախենում են կնոջ արցունքներից: Դրանով հնարավոր է կարեկցանք առաջացնել նրանք մոտ եւ օգնություն ցույց տալու ցանկություն: Կարեւորը՝ չափը չանցնեք եւ շատ չկիրառեք այս մեթոդը:

7. Համեղ ուտելիք

Սոված տղամարդը չար է: Երբեք մի փորձեք մանիպուլացնել սոված տղամարդուն: Կերակրեք նրան համեղ ուտեստներով, հետո միայն խնդրեք նրան, օրինակ, զոհաբերել իր սիրելի հոկեյի խաղը՝ հանուն ձեր համերգի:  

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА