ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մորը դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու համար որդին հայտնվել է ամբաստանյալի աթոռին

04.02.2018 13:03 ԻՐԱՎՈՒՆՔ
Մորը դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու համար որդին հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Մորը դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու համար որդին հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Սպանության փորձի գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:

Արսեն Մկրտչյանի թեկնածությունն առաջարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի համար

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Կանջարյանը նա 13.05.1917թ. իր մորը` Գ.Մաժինյանին, ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու ուղղակի դիտավորությամբ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու 2-րդ շենքի 22 հասցեում գտնվող իրենց բնակարանի հյուրասենյակում իր մոտ գտնվող կտրող-ծակող սուր առարկայով` դանակով, 12-14 անգամ հարվածներ է հասցրել մոր կրծքավանդակի աջ և ձախ շրջաններում:

Մաժինյանի բղավոցներին արձագանքել է ննջասենյակում գտնվող Սուրեն Կանջարյանը, ով փորձել է միջամտել և կանխել հանցագործությունը, սակայն Վլադիմիր Կանջարյանը նույն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սուրեն Կանջարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ` կտրած-ծակած վերքերի ձևով, և դիմել է փախուստի:

Բարեբախտաբար Գ.Մաժինյանին ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում Վլադիմիր Կանջարյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վլադիմիր Կանջարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА