ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լույս սփռվեց տարիների անհայտության վրա». մտավորականը՝ Արմեն Սարգսյանի մասին

03.02.2018 21:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Լույս սփռվեց տարիների անհայտության վրա». մտավորականը՝ Արմեն Սարգսյանի մասին

Գրողհրապարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ նշել է. «Լուրերն ու հարցազրույցները Հայաստանի չորրորդ նախագահի վերաբերյալ, համարեք, որ կարդացել եւ լսել եմ: Բազմաբովանդակ են՝ ե՛ւ դրական , ե՛ւ բացասական: Առաջին անգամ եմ արձագանքում, չեմ շտապում կարծիք հայտնել: Իմ մեջ էլ ծանր նստվածք էր թողել, երկրի դժվար պահերին վարչապետի պաշտոնից հրաժարվելու եւ արտերկիր մեկնելու նրա քայլը, բոլորիդ հայտնի պատճառաբանությամբ: Սակայն այդ առեղծվածը պատահականորեն վերջերս շատ նեղ միջավայրում, նախագահի թեկնածուի մտերիմներից մեկի հետ ունեցած խոսակցությունից հետո, լույս սփռեց տարիների անհայտության վրա: Նա ասաց, որ շատ ծանր հիվանդության առիթով է մեկնել, ինքն այդ օրերին անձամբ ընկերոջ կողքին է եղել»:

Արմեն Գրիգորյանը ՌԴ նկատմամբ մոտեցումները փոխել է. «Ժողովուրդ»

Ռ. Ասատրյանն ընդգծում է, որ այս օրերին լսել է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հարցազրույցը եւ պարզաբանումները. «Նա ասաց ճիշտ այն բաները, որոնք արդեն լսել էի: Խնդիրը ինչում է, որ տարիներ շարունակ, հատուկ մարդկանց կողմից մեր ազգային հերոսներին վարկաբեկելու գործընթաց է սկսվել եւ, ցավոք, այն շարունակվում է մինչեւ օրս: Ինչեւէ՝ այն, որ նախագահի նոր թեկնածուն բարեկիրթ է, չափազանց խելացի, աշխարհաճանաչ, դա փաստ է, իսկ թե որքանով է դարմանելու երկրի վերքերը՝ կանխելու արտագաղթը, գործազրկությունը, կոռուպցիան, վերականգնելու երկրի 42 տոկոսից ավել խոպան հողերի բերրիությունը, նպաստելու արտաքին պարտքերի մարմանը, դիմադրելու 80 կուսակցություններին ու մի այդքան էլ աղանդավորների ավերիչ գործունեությանը, այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Առաջ Աստված...», - եզրափակելով խոսքն՝ ասել է մտավորականը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА