ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է լավագույն մարզպետը ՀՀ-ում 

03.02.2018 22:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ով է լավագույն մարզպետը ՀՀ-ում 

Iravunk.com-ում արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում է քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են Հայաստանի Հանրապետության լավագույն եւ վատագույն մարզպետները: Հետայսու յուրաքանչյուր շաբաթ կներկայացնենք քվեարկության արդյունքները: Նշենք, որ այս պահին քվեարկությանը մասնակցել է 55 մարդ, որի արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Արագածնոտի մարզպետ Աշոտ Սիմոնյանը՝  27.27%: Նրան հաջորդում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը՝  14.55%: Երրորդ հորիզոնականում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ 10.91%: Իսկ չորրորդ տեղը կիսում են երկու մարզպետ, քանի որ յուրաքանչյուրը հավաքել է ձայների 9.09%-ը, խոսքը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասին է:

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի քվեարկության պատկերն առաջիկա շաբաթվա վերջում, կախված է հենց ձեր քվեարկությունից: Այնպես որ, քվեարկելու համար, կարող եք անցնել ստորեւ նշված հղումով եւ ընտրել ձեր կարծիքով` լավագույն մարզպետին: Հետեւաբար, ամենաքիչ ձայները հավաքած մարզպետն էլ կճանաչվի վատագույնը:

http://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА