ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին վիրավորվել է Քիմ Քարդաշյանից նրա «չար» նվերի համար

03.02.2018 23:39 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին վիրավորվել է Քիմ Քարդաշյանից նրա «չար» նվերի համար

Քիմ Քարդաշյանը նոր՝ Bae օծանելիք է թողարկել ու այն, ինչպես միշտ, վաճառքի է դրել համացանցում։ Սակայն հեռուստաաստղը նաեւ ակցիա է կազմակերպել՝ իր օծանելիքը որպես նվեր ուղարկելով երեք կատեգորիայի մարդկանց՝ «անբարյացակամներ», «սիրելիներ» ու «հավերժ սեր»։ Եթե «հավերժ սեր» կատեգորիայում էին հայտնվել Շերը, Քրիսի Թեյգենը ու Cardi B-ն, ապա առաջին կատեգորիայում էին ընդգրկվել երգչուհի Փինքն ու Թեյլոր Սվիֆթը, Քիմի եղբայր Ռոբի նախկին ընկերուհին՝ սթրիփթիզ պարուհի Բլեք Չայնան։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

TMZ-ը գրում է, որ Բլեքը շատ բարկացած ու վշտացած է նման վերաբերմունքից, հատկապես, որ իրոք ստացել էր խոստացված նվերը։ Չայնային տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում. նա չի ցանկացել տեսախցիկի առաջ արտահայտել իր զգացմունքները, բայդ լրագրողներին ասել է, որ Քիմի արարքը շատ դաժան է։

«Ես չեմ հասկանում, թե ինչու է նա հենց այդպես գովազդում իր արտադրանքը։ Ես նրա զարմուհու մայրն է։ Չեմ հասկանում, թե ինչու եմ ատելիների կատեգորիայում, ես երբեք չեմ քննադատել Քիմի իմիջը»,- նշել է պարուհին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА