ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել (լուսանկարներ)

04.02.2018 17:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել (լուսանկարներ)

Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի մասնագետների փոխանցմամբ՝ նախորդ օրը մայրաքաղաքում տեղացած ձյունն ամենաառատն է եղել օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:

Ինչպես հայտնում է rbc.ru-ն, ընդհանուր առմամբ, գրանցվել է 14մմ տեղում:

«Այս ձյունն առավելագույն քանակությամբ տեղումներ է գրանցել օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում»,- նշել է բյուրոյի աշխատակիցներից մեկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին ռեկորդը սահմանվել էր 1957թ.: Այն ժամանակ գրանցվել էր 11.2մմ տեղում:

Կանխատեսվում  է, որ փետրվարի 5-ից ձյան տեղումներն աստիճանաբար կդադարեն:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ առատ ձյան հետևանքով 7 ծառ է ընկել:

«Եվ սա դեռ միայն սկիզբն է»,-գրել է պաշտոնյան:
 

Թուրքիայում վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղ անձրևն է տեղացել

Картинки по запросу В Москве выпало рекордное количество снега

Картинки по запросу В Москве выпало рекордное количество снега

Картинки по запросу В Москве выпало рекордное количество снега

Картинки по запросу В Москве выпало рекордное количество снега

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА