ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չնայած սելեկտիվ աբորտներին, ՀՀ-ում կանայք շուրջ 11 տոկոսով շատ են տղամարդկանցից. կյանքի տեւողությունը երկարել է

05.02.2018 11:09 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Չնայած սելեկտիվ աբորտներին, ՀՀ-ում կանայք շուրջ 11 տոկոսով շատ են տղամարդկանցից. կյանքի տեւողությունը երկարել է

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 972 հազար 900, ինչը 13 200-ով պակաս է նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշներում:

2 բաժակ գինին 40 տոկոսով նվազեցնում է քնի որակը․ հետազոտություն

Նշվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ բնակչությունը նվազել է 25 700-ով:

Հատկանշական է, որ որքան էլ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները մեծ թիվ են կազմում, այդուհանդերձ, դեռեւս կանանց թիվը ավելին է, քան տղամարդկանցը: Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 1 մլն 560 հազար 800 կին եւ 1 մլն 412 հազար 100 տղամարդ: Այսինքն կանայք շուրջ 11 տոկոսով ավելի են տղամարդկանցից:

Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 75 տարի է: Ընդ որում կանանց համար այդ ցուցանիշը 78,3 տարի է, իսկ տղամարդկանց համար՝ 71,6: Հատկանշական է նաեւ, որ թեեւ տարածված կարծիք կա, որ գյուղական բնակչությունն ավելի առողջ է, սակայն գյուղական համայնքներում կյանքի տեւողությունն ավելի կարճ է: Եթե քաղաքային բնակչության համար այդ ցուցանիշը կազմում է 75,6 տարի, ապա գյուղական համայնքներում՝ 74,7 տարի:

2017 թվականին բարելավվել է մանկական մահացության ցուցանիշը: Եթե 2015 թվականին յուրաքանչյուր հազար ծնված նորածնի հաշվով մահացությունը կազմել է 8,8 երեխա, իսկ 2016-ին՝ 8,5 երեխա, ապա 2017-ին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 8,1-ի: Ընդ որում, տղա երեխաների մոտ մահացության ցուցանիշն ավելի բարձր է. այն 2017-ին կազմել է 8,7, իսկ աղջիկների մոտ՝ 7,6 երեխա:

Մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ 2017-ին մահացությունը կազմել է 9,5, նախորդ տարվա 9,9-ի համեմատ:

Մայրական մահացության գործակիցը՝ 2015-2017թթ. համար, 100 000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 18.3 (22 դեպք), 2012-2014թթ. արձանագրված 19.6 (25 դեպք) համեմատ:

Նշենք նաեւ, որ Հայաստանում 2017-ի հունվար-սեպտեմբերին  մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կազմել է 1 262 193 դրամ (2 615 դոլար կամ 2 349 եվրո):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА