ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուրբ գիրքն ամեն օր»

05.02.2018 13:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
«Սուրբ գիրքն ամեն օր»

 

Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (5 փետրվար 2018թ.)

Գիտենք, որ Աստված բարու համար գործակից է լինում նրանց, ովքեր սիրում են իրեն և կանչվել են ըստ նրա ծրագրի, որովհետև Աստված սկզբից էր ճանաչում նրանց և սկզբից էլ սահմանեց, որ նրանք լինեն իր Որդու հարազատ պատկերը, որպեսզի Հիսուսը լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ։ Ում որ սկզբից սահմանել էր, նրանց նաև կանչեց, կանչվածներին նաև արդարացրեց և արդարացվածներին էլ փառավորեց։
Ի՞նչ կարող ենք ասել այս բոլորից հետո։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել։ Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ։ Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին։ Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է։ Կամ ո՞վ է դատապարտելու։ Հիսուս Քրիստո՞սը, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար։ Իհարկե, ո՛չ։ Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությու՞նը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը։ Ինչպես գրված է սաղմոսներում. «Քեզ համար են մարդիկ մեզ սպանում ամեն օր, ոչխարի պես սպանդանոց են տանում»։
Բայց այս բոլորից շա՜տ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:28-39)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА