ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կյանքն ու գործը ղեկավարելու բեսթսելեր. «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» ներկայացվեց հայ ընթերցողին

05.02.2018 13:49 ՄՇԱԿՈՒՅԹ
Կյանքն ու գործը ղեկավարելու բեսթսելեր. «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» ներկայացվեց հայ ընթերցողին

Կյանքն ու գործը ճիշտ եւ արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր. հայ ընթերցողին ներկայացվեց Սպենսեր Ջոնսոնի եւ Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Վերջինս համարվում է երբեւէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Ընթերցողը կսովորի երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր: Գիրքը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ի դեպ, հրատարակչությունն արդեն իսկ հասցրել էր հայ ընթերցողի դատին հանձնել Սպենսեր Ջոնսոնի՝ կյանքում եւ բիզնեսում փոփոխություններ մտցնելու բոլոր ժամանակների բեսթսելեր «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը.« «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը բավականին հայտնի ու սիրված է Հայաստանում: Այն մեծ հաջողություն ունեցավ մեր երկրում: Այս դեպքում մենք որոշեցինք հայ ընթերցողին նաև ներկայացնել նույն հեղինակի երկրորդ գիրքը՝  «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»», որը նույնպես համաշխարհային բեսթսելեր է: Այն ներկայացնում է մենեջմենթի պարզ գործիքներ, որոնք օգնում են պարզ մեթոդներով կառավարել թե՛ ինքդ քեզ, թե՛ քո աշխատակիցներին»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

​​​​​​​Մշակույթի նախարարն արդեն մամուլի քարտուղար ունի

Նրա խոսքով՝ մարդիկ այս գիրքը կարդալուց հետո կարող են իրենց կյանքում եւ բիզնեսում նաեւ ներդրումներ կատարել: Իր խոսքում Շավարշ Կարապետյանը հատուկ շեշտեց, որ հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել եւ ընթերցողներին ներկայացնել մոտիվացիոն եւ բիզնես գրականության բեսթսելերները: Շուտով լույս կտեսնի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի  «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանն էլ փաստեց, որ առաջին հայացքից պարզ պատմությունների միջոցով փոխանցվում են շատ խորը եւ գործնական գաղափարներ: Մի շատ փորձառու եւ հաջողակ մենեջերի կողմից տրվում են երեք գաղտնիքներ, որոնց միջոցով հնարավոր է նույնքան հաջողակ մենեջեր դառնալ:

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական եւ անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին եւ գլոբալացմանը համընթաց: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարեւոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, եւ բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА