ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ Մխիթարյանը ՄՅՈՒ տեղափոխվեց, դուք հիանում էիք նրա խաղով, բայց հետո նա խամրեց, այնպես որ վաղ է եզրակացություն անել.Կանչելսկիս

05.02.2018 16:13 ՍՊՈՐՏ
Երբ Մխիթարյանը ՄՅՈՒ տեղափոխվեց, դուք հիանում էիք նրա խաղով, բայց հետո նա խամրեց, այնպես որ վաղ է եզրակացություն անել.Կանչելսկիս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը խոսել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։

Թելման Մովսեսով․ Մարզումից հետո հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին

Վերջինս չի հասկանում այն աղմուկը, որ բարձրացվել է Մխիթարյանի խաղի շուրջ, կարծելով` որ դեռ այդքան բարձր գնահատական տալու համար հայ ֆուտբոլիստի խաղին շատ շուտ է. «Երբ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», դուք հիանում էիք նրա խաղով, բայց հետո նա խամրեց և սկսեց ավելի վատ խաղալ։ Նա երկար ժամանակ չկարողացավ լավ խաղալ։ Եկեք մեկ խաղով եզրակացություն չանենք։ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է, բայց Մանչեսթերում նրան չբավարարեց կայունությունը։ Տեսնենք, թե նա ինչպես կշարունակի ելույթներն Արսենալի կազմում։ Իմ կարծիքով, «Արսենալը» նրան ավելի է համապատասխանում»– հայտարարել է Կանչելսկիսը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА