ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիում տաքսու վարորդի կողմից ռուս կնոջը կողոպտելու մանրամասները

05.02.2018 20:18 ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրիում տաքսու վարորդի կողմից ռուս կնոջը կողոպտելու մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ Գյումրիի բնակչուհու պայուսակը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ԹՎՈՎ 60 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՇՈՒՐՋ 300ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի փետրվարի 4-ին Գյումրիի բնակչուհուց (ազգությամբ ռուս, ծնված՝ 1971թ.) ահազանգ է ստացվել, որ վարձավճարի դիմաց ուղեւորափոխադրման ծառայություն իրականացնող անձը կողոպտել է իրեն՝ հափշտակելով պայուսակը։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 4-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, վարձավճարի դիմաց ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենայի վարորդը 1971թ.ծնված կնոջն ու նրա  ընկերուհուն տեղափոխել է Գյումրիի Անի թաղամաս։

Գումարը վճարելով՝ կանայք իջել են ավտոմեքենայից եւ քայլել դեպի շենքի բակը, որից հետո նույն ավտոմեքենայի վարորդը մոտեցել է նրանց եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել ուղեւորուհիներից մեկի՝ 1971 թ. ծնված կնոջ  պայուսակը, որի մեջ եղել են կանխիկ գումար եւ այլ պարագաներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

47-ամյա Նատալյա Վ.-ն եւ 49-ամյա Տատյանա Ե.-ն Գյումրիի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին եւ պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։  Ըստ նրա հայտարարության՝ կողոպուտ կատարելու մեջ ինքը կասկածում է տաքսու վարորդին։

Աղբյուրի տեղեկություններով՝ երկու ռուս կանայք ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Նատալյա Վ.-ն խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տատյանա Ե.-ի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։ Վերջինս աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА