ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի

05.02.2018 22:58 ՍՊՈՐՏ
Երևանում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի

Երևանում մարտին բասկետբոլային միջազգային մրցաշար կանցկացվի, որին կմասնակցի նաև «Ուրարտու»-ն:
Միջազգային մրցաշարին, «Ուրարտու»-ից բացի, կմասնակցեն Թեհրանի «Արարատ», Թբիլիսիի «Հյունդա» և Մոսկվայի «Գազպրոմ» թիմերը:
«Մրցաշարն անցկացվում է Երևանում և նվիրված է մեր մայրաքաղաքի 2800-ամյակին: Բնական է, որ խաղալու ենք հաղթելու համար: Սակայն մեր մրցակիցները շատ լուրջ թիմեր են, և այդ խաղերը նախապատրաստական փուլ կլինեն «Ուրարտու»-ի համար Հայաստանի առաջնության փլեյ-օֆից առաջ»,-ասաց «Ուրարտու»-ի նախագահ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով, «Ուրարտու»-ն այդ մրցաշարի ընթացքում կարող է փորձել նորեկներին, որոնք շուտով կմիանան թիմին: «Ուրարտու»-ն կխաղա թիմերի հետ, որոնք գրեթե հավասար են: Պետք է մրցել նմանատիպ թիմերի հետ և հասկանալ՝ ինչ կարող ենք»,-ասաց Պողոսյանը:
Մրցաշարը կանցկացվի մարտի 10-15-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА