ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունքը մղվել է երկրորդ պլան». Արա Զոհրաբյան

06.02.2018 00:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
«Իրավունքը մղվել է երկրորդ պլան». Արա Զոհրաբյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): ՀՀ կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել նախագծում, ինչպես նաեւ նախագիծը լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով: Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը: Այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւ ցավով արձանագրում. «Բոլորիս աչքի առջեւ տեղի ունեցավ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) կոպիտ խախտում: Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ 

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

- առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունը եւ Կառավարությունը, ինչպես նաեւ պատգամավորը՝ շրջանառության մեջ դրված նախագծի փոփոխված դրույթների վերաբերյալ.

- գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միեւնույն օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:
(arlis.am կայքում որպես գործող երեւում է նաեւ այս երկու մասերի խմբագրված տեքստերը, որոնք ուժի մեջ են մտնում 10.02.2018թ.)

Մեջբերված հոդվածի դրույթներից հետեւում է, որ

Ա. Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվելու պարագայում դրանում փոփոխություն կատարելու առաջարկներն օրենսդրական նախաձեռնության սուբյեկտները կարող են ներկայացնել գրավոր եւ առաջին ընթերցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: 
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Դա նշանակում է, որ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձեւակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչեւ 08.01.2018թ.:

Բ. «Ա» կետում նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Եթե արտահերթ նիստում ընդգրկված է միայն առաջին կամ միայն երկրորդ ընթերցման հարցը, ապա գործում է երկու շաբաթվա ընդհանուր կանոնը:

Գ. «Ա» կետում նշված ժամկետը կարող է փոփոխվել Ազգային ժողովի որոշմամբ: Ազգային ժողովը որոշում չի ընդունել քննարկվող երկշաբաթյա ժամկետը փոփոխելու կամ Նախագծի երկրորդ ընթերցումը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ: Օրինագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում օրինագծերի քննարկման եւ ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:

Դ. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
Նախագծի լրացում ներկայացված ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ երկրորդ ընթերցումից առաջ եւ ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

Ե. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, եւ առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:
2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ:
2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ»:

Ամփոփելով՝ Արա Զոհրաբյանն ընդգծում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ.

- ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը,

- ՀՀ քրեական եւ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը,

- բացակայում է նախագծում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը:

«2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (անդամները) եւ/կամ այս հարցի կապակցությամբ ինքնաբուխ ձեւավորված նախաձեռնող խումբը հանդես կգա կոնկրետ գործողությունների հայտարարությամբ», - եզրափակելով խոսքը՝ շեշտում է փաստաբանների պալատի նախագահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА