ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթական, ապա արտահերթ նիստեր ԱԺ-ում. (ուղիղ)

06.02.2018 10:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Հերթական, ապա արտահերթ նիստեր ԱԺ-ում. (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ փետրվարի 6-ին, մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 19 հարց, այդ թվում սահմանադրական օրենքի նախագիծ՝ Դատական օրենսգիրքը, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ:

«Հյուսիս-հարավի» չարաշահումների մասին լուրերը մի՞ֆ էին

Նշենք, որ նախօրեին ԱԺ Խորհրդի նիստում հաստատվել են փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը: Ըստ այդմ, «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչեւ 3 ժամ տեւողություն:

Հիշեցնենք, որ հերթական նիստերի օրակարգն սպառելուց հետո ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում են մասնավորապես «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք եւ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը:

Նկատենք, որ արտահերթ նիստում ընդգրկված հարցերի մեծ մասը պայմանավորված է կառավարման խորհրդարանական համակարգի անցումով եւ անհրաժեշտ է օրենքներն ընդունել որքան նարավոր է շուտ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА