ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի ներսում իշխանություններն ունեն լուրջ խնդիրներ

06.02.2018 14:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանի ներսում իշխանություններն ունեն լուրջ խնդիրներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագրի է ստորագրել, ըստ որի երկրում կանցկացվեն նախագահակական արտահերթ ընտրություններ: Նախատեսված է, որ ընտրությունները կանցկացվեն այս տարվա ապրիլի 11-ին:

«Տակավին չենք հասել մեր երազած ափը» . Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

«Իրավունքի» հետ զրույցում ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ անդրադառնալով Ադրբեջանում նախատեսված արտահերթ նախագահակական ընտրությունների անցկացման պատճառներին փաստեց, որ վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացումն ունի մի քանի պատճառ, բայց չկա որեւէ լուրջ հիմնավորում.«Նման որոշում կայացնելով Ալիեւը ցույց տվեց, որ երկրի ներսում իշխանությունն ունի լուրջ խնդիրներ։ Իսկ  ընտրություն անցկացնելու որոշումները մի քանիսն են: Նախ` այս կերպ շախմատային մատ հայտարարվեց ընդդիմադիր դաշտին եւ փաստացի ըննդիմությունը դուրս մնաց խաղից։ Ամենայն հավանականությամբ համեմատաբար լայն ընտրազանգված ունեցող ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները չեն մասնակցի արտահերթ ընտրություններին եւ կբոյկոտեն այն։ Ընդդիմադիր դաշտում Ալիեւի ամենալուրջ մրցակիցը կարող էր լինել քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը։ Եվ բացառված չէ, որ Արեւմուտքի ճնշումների տակ Բաքվի վարչակարգը ստիպված լիներ Մամեդովին ազատ արձակեր մինչեւ աշուն։ Եթե նման բան տեղի ունենար, ապա հերթական նախագահական ընտրությունները որոշակի չափով գլխացավանքի էին վերածվելու Ալիեւի համար։ Եվ այս քայլով նա ուղղակի խաղից դուրս թողեց ընդդիմությանն ու փաստացի կգնա ընտրության միայնակ, առանց որեւէ լուրջ մրցակցի»,-նշեց ադրբեջանագետը եւ մատնանշելով արտահերթ ընտրություն անցկացնելու հաջորդ պատճառը փաստեց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հավանական միջամտություններից խուսափելն է։ Քանի որ  նախկինում Ալիեւը  նման դառը փորձ ունեցել է. «Պատահական չէ, որ ընտրությունները նշանակվել են Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ` Իլհամ Ալիեւը սա անպայման հաշվի է առել։ Բացի այդ,  Արեւմուտքի ուշադրությունը դեռեւս ուղղված կլինի դեպի Ռուսաստան, ինչը թույլ կտա Բաքվի վարչակարգին ավելի անկաշկանդ լինել ընտրակեղծարարություններում։ Պատճառներից մեկը կարող է լինել նաեւ Հայաստանում սպասվելիք ներքաղաքական զարգացումներն ու խորհրդարանական համակարգի անցնելը։ Ադրբեջանի իշխող ռեժիմն ուղղակի չի ցականում  այսպես ասած ժամանակ կորցնել ղարաբաղյան բանակցություններում եւ ցանկանում է համաչափ քայլել Հայաստանի հետ»,-շեշտեց Աշոտ Մովսիսյանը։
Դիտարկմանը, թե հնարավոր է արտահերթ ընտրություններով եւ Ադրբեջանի ներսում առաջացած իրավիճակով պայմանավորված, սրվի սահմանային իրավիճակը, Ա. Մովսիսյանը նկատեց, որ Ադրբեջանի պարագայում երբեք բացառված չէ, որ կարող է առաջնագծում լարվածություն լինել.«Սա Բաքվին բնորոշ վարքագիծ է։ Սակայն այս պահին նման նախադրյալներ չկա, չեմ կարծում թե լուրջ լարվածություն կլինի, քանի որ ուղղակի թեժ ընտրապայքար չի լինելու։ Բայց չեմ էլ բացառում, որ որոշակի լարվածություն կստեղծեն, որպեսզի հասարակությունն ակտիվ մասնակցություն ունենա ընտրություններին։ Այս պահին հանրության կողմից նկատվում է անտարբերություն»,-եզրափակեց ադրբեջանագետը։

«Արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ այս պահի դրությամբ չկա»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА