ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների գործերը քննած դատավորները պատասխանատվության կենթարկվեն

06.02.2018 15:16 ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների գործերը քննած դատավորները պատասխանատվության կենթարկվեն

Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա տվյալ դատական գործը քննած դատավորները կենթարկվեն պատասխանատվության: Ազգային ժողովում Դատական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: «Պետական կառավարման մեջ անպատասխանատու որևէ սուբյեկտի պաշտոնավարումը վտանգավոր է:  Տասը տարուց ավելի է՝ ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն եմ  ու եզրակացրել եմ՝ .քանի դեռ մենք չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա։ Առավոտից երեկո սեմինարներ անենք դատավորների համար, գիշեր-ցերեկ կոնֆերանսներ անենք, վերապատրաստենք, չգիտեմ՝ ինչեր անենք, արդյունք չի տալիս։ Հետևաբար՝ ես սկզբունքորեն գտնում եմ, որ շատ կարևոր է, որ մենք բարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը»,-նշեց նա։

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները ստորագրելու են գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիրը

Պատգամավորի խոսքով՝ Դատական օրենսգրքի նախագծով մանրամասն կարգավորվում է այդ հարցը։ Մասնավորապես, նա հստակեցրեց, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա, երբ ճանաչվում է խախտման փաստը, դատավորը ենթարկվելու է պատասխանատվության։ Այսինքն՝ ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ՄԻԵԴ հասնելու համար քաղաքացին պետք է սպառի հայաստանյան երեք դատական ատյանները՝ առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան և հետաքրքրվեց. «Ո՞ր դատավորն է ենթակա պատասխանատվության կոնվենցիայի դրույթը խախտելու համար»։

Ի պատասխան Կոստանյանն ասաց, որ բոլոր ատյանների դատավորներն էլ, ովքեր ներգրավված են եղել այդ գործում, ենթակա են պատասխանատվության։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА