ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» խմբակցությունում նեղացա՞ծ են

06.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ծառուկյան»  խմբակցությունում  նեղացա՞ծ են

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ամբողջ կազմով արդեն երկրորդ անգամ է, ինչ բոյկոտում են հանձնաժողովի նիստերը: Երեկ նիստն անցկացվեց առանց խորհրդարանական թիվ երկրորդ քաղաքական ուժի: Ընդ որում` խմբակցությունը հանձնաժողովում ներկայացված է հինգ անդամով« որոնց թվում են հանձնաժողովի փոխնախագահ Արգամ Աբրահամյանը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Թե ինչ սեւ կատու է անցել ընդդիմադիր պատգամավորների եւ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի միջեւ, դժվար է ասել, սակայն լուրեր են շրջանառվում, թե «Ծառուկյան» դաշինքում, պարզապես, սրտնեղել են, որ իրենց ներկայացրած նախագծերն այս հանձնաժողովում մերժվում են: Ավելին` նախագծերից մեկի թեժ քննարկման ժամանակ էլ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մ. Մելքումյանը խիստ վիրավորվել է Խ. Հարությունյանի մասնագիտական դիտարկումներից:

Անցումային կառավարության կոալիցիոն վախերը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА