ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

06.02.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

Տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է, որ Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել: Այն հասունացել էր դեռ վաղուց, սակայն լրագրողները դեռեւս համբերատար սպասում էին: Մի շարք աշխատակիցներ տարեմուտին անգամ չեն գնացել աշխատանքի` պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը: Իրավիճակը շտկելու կամ, այլ կերպ ասած, «տակից դուրս գալու» համար հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից, որոնցից մի քանիսին վճարել  են դեռեւս վաղուցվա պարտքերը, իսկ ոմանց, ըստ տեղեկությունների, անգամ դա չեն վճարել, կամ` մասնակի:

Ինչու է Գագիկ Ծառուկյանն Արմավիր այցելել. «Ժամանակ»

Նշենք, որ հեռուստաընկերությունը այս վիճակին հասավ այն բանից հետո, երբ ՀՎԿ-ն չանցավ խորհրդարան: Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը իր մուռը հանում է լրագրողներից: Նկատենք, որ չնայած ՀՎԿ-ն տեղ չունեցավ 6-րդ գումարման ԱԺ-ում, սակայն դրա փոխարեն պարոն Բաղդասարյանի բիզնեսները շարունակում են ծաղկել: Զորօրինակ` վերջերս իրեն պատկանող «Իմպերիալ Պալաս» հյուրանոցային համալիր դրսից այցելել էին հանցավոր աշխարհի լիքը ներկայացուցիչներ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА