ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանի` հետ ուղարկած օրենքը մինչեւ այսօր չի ընդունվել

06.02.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արմեն Սարգսյանի` հետ ուղարկած օրենքը մինչեւ այսօր չի ընդունվել

ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետության շրջանում ՀՀ արտակարգ իրավիճակների պետնախարարը (1995-1997 թթ.-ին) եղել է ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Նա այսօր ղեկավարում է Խոշոր ռիսկերի կառավարման եվրոպական միջտարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնը, եւ մինչ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալը Ա. Սարգսյանի կառավարության շրջանին, նախ խոսեց իր ղեկավարած կառույցի բովանդակության մասին:

«Անհապաղ եւ համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար»

ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐՈՔ ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԷՐ ԱՆՈՒՄ

-Սա Եվրախորհրդի առաջին կառույցն էր, որին անդամակցեց Հայաստանն` ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, եւ այդ գործը մենք արեցինք: Գորբաչովի ժամանակ ԽՍՀՄ-ն էլ էր ընդունել այդ համաձայնագիրը ու անդամակցել` որպես ԵԽ լիակատար անդամ: Ռուսաստանն էլ, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ եւս մասնակցում էր: Իսկ երկրորդը` մենք էինք, միայն մի քանի տարի անց Ուկրաինան, Ադրբեջանը եւ այլ երկրներ միացան: Եվ այդ համաձայնագրի կենտրոններից մեկը մերն է, որտեղ համատեղ ծրագրեր ենք մշակում: Ես արտակարգ իրավիճակների նախարարին ներկայացնում եմ մի քանի մեթոդական առաջարկություն, ինքն էլ դիտարկում է դրանք, ապա հանդիպում ենք ու աշխատում այդ ուղղությամբ:

– Պարոն Բադալյան, 22 տարի հետ գնալով` կհիշե՞ք, թե ինչ աշխատանքային մթնոլորտ էր տիրում, երբ Արմեն Սարգսյանը վարչապետ էր, Դուք էլ` նախարար:

– Այն ժամանակ բավական պոտենցիալով կառավարության անդամներ կային, որոնք հիմնականում համապատասխանում էին իրենց պաշտոնին` թե՛ մասնագիտական տեսանկյունից, եւ թե՛ լայն գիտելիքների շրջահայացության առումով: Այստեղ թիմային հարց կար, եւ, իհարկե, վարչապետը պետք է կարողանար, եթե նույնիսկ կային առանձին ուժեր, նախարարներ, թիմ ստեղծել: Չէ՞ որ կառավարությունում քննարկվում էին շատ տարբեր ոլորտների հարցեր: Ասեմ, որ բոլորն էլ ընդունում էին նրան, բացի այդ, պրոֆեսիոնալներ էին, որոնցից ամեն մեկն իր գործն էր անում:

«ԴԺՎԱՐ ԷՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԽՈՐԱՆԱԼ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ»

–Մասնավորապես` Ձեր նախարարությունում այդ շրջանում ի՞նչ հանձնարարականներ եք ստացել վարչապետ Արմեն Սարգսյանից:

– Գիտեք, իր վարչապետ լինելու շրջանը կարճ էր, եւ դժվար էր Արմեն Սարգսյանին խորանալ բոլոր խնդիրների մեջ: Բայց մենք հանգամանալից զրույց ենք ունեցել, ու ես իրեն ներկայացրել եմ մեր բնագավառի փորձը: Հատկապես, որ մինչեւ նախարար դառնալս 1978 թվից զբաղվում էի արտակարգ իրավիճակների հետ կապված հարցերով: Ավելին` ԽՍՀՄ-ը պաշտպանության նախարարության ներքո` ստեղծել էր հույժ գաղտնի մի մարմին, որը զբաղվում էր էկոնոմիկայի կայունության եւ ինքնաբավության հարցերով ու ես, որպես գլխամասային կենտրոնի ղեկավար,  համակարգում էի ամբողջ այդ գործընթացը հանրապետությունում: Առաջին հերթին մենք դիտարկում էինք միջուկային պատերազմը` որպես արտակարգ իրավիճակ: Եվ, առհասարակ, ամեն մի նախարարություն ուներ իր համապատասխան բաժինը, որոնք զբաղվում էին էներգետիկայի կայունության, տրանսպորտի, առողջապահության, սննդի ոլորտներով: Այս աշխատանքը համակարգել եմ մինչեւ 1990 թիվը, երբ դարձա խորհրդարանի պատգամավոր:

​​​​​​​Մշակույթի նախարարն արդեն մամուլի քարտուղար ունի

– Այս տարիներին հարաբերություններ պահպանե՞լ եք Արմեն Սարգսյանի հետ, թե՞ կապը կտրվել է նրա վարչապետությունից հետո:

– Շփում չեմ ունեցել, բայց այս պահին մի հետաքրքիր բան հիշեցի: Նրա վարչապետ եղած ժամանակ քննարկում էինք մի հարց, որը կապված էր առողջապահության հետ, չեմ ուզում ասել, թե ով էր ներկայացնում, բայց դա օրենսդրական նախաձեռնություն էր, որով թույլատրվում էր մահացած մարդկանց օրգանները վերցնել եւ տալ այն հիվանդներին, ովքեր դրա կարիքն ունեն: Բայց այդ նախագծի մեջ չհղկված շատ բարդ, նուրբ հարցեր կային, օրինակ, թե ինչ վերականգնողական աշխատանք պետք է տարվի ոչ միայն նրան, ում փոխանցում են մարմինը, այլ նաեւ թե ինչպես պետք է փոխհատուցեին օրգանները վերցրած անձի ընտանիքին: Ընդհանրապես, շատ հարցեր կային, այդ թվում` վտանգավոր, չեմ ուզում շատ խորանալ, բայց վստահ եմ` գիտեք, թե Կոսովոյում ինչ է կատարվում այս առումով` մինչեւ անգամ մարդկանց օրգանների վաճառքի հետ կապված: Ու չնայած կառավարությունը մի 7 ժամ` 11:00-18:00-ն, նիստ էր արել ու շատ հոգնած էին բոլորը, բայց ես նախօրոք, ըստ իմ բնույթի, խորանում էի այն օրենքների մեջ, որոնք ինչ-որ առնչություն ունեին մեզ հետ, կամ որից հասկանում էի: Ու ես սկսեցի իմ դիտողությունները ներկայացնել, շատ նախարարներ մի քիչ դժգոհություն հայտնեցին, որ ձգձգվում է նիստը, թե սա մասնագիտական հարց է, ու եթե Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, ուրեմն` վերջ: Մինչդեռ վարչապետն իր բարեհամբույր տոնով թույլ տվեց, որ շարունակեմ, լսեց մինչեւ վերջ ու հետո այդ օրենքը հետ ուղարկեց լրամշակման: Ընդ որում` մինչեւ հիմա էլ այդ օրենքը դեռ չկա: Այնպես որ, Արմեն Սարգսյանի լսելու ու խորանալու ունակությունը, հիշում եմ դեռ այն ժամանակվանից:

«ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՇԱՏ ԼԱՎ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ Է»

–Կարծում եք` ՀՀ չորրորդ նախագահ ընտրվելու դեպքում, կկարողանա՞ Արմեն Սարգսյանը հաջողություն ունենալ:

– Եթե բազմակողմանի ենք նայում հարցին, պետք է ասեմ, որ թեկնածությունը շատ հարմար է` ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության տեսանկյունից: Արմեն Սարգսյանն արտաքին աշխարհը շատ լավ պատկերացնում է, եւ հուսով եմ, որ կլինի լավ նախագահ: Չեմ ուզում քաղաքականությունից խոսել, բայց նա իր գիտելիքներով, կյանքի փորձով, խառնվածքով, մարդկային իմաստնությամբ, համապատասխանում է այդ պաշտոնին: Ինձ առավել դուր է գալիս նրա եվրոպական ե՛ւ իսկական, ե՛ւ կեղծ արժեքների իմացությունը, որովհետեւ նախագահը, որը արտաքին հարցերում խորը գիտելիքներ եւ փորձ չունի, չի կարող երկիր ղեկավարել: Նույն կերպ Չեխիայի նոր նախագահը վերընտրվեց, որն ուներ հսկայական փորձ` ե՛ւ որպես վարչապետ, ե՛ւ որպես նախարար, ու փորձում է հավասարակշռված քաղաքականություն տանել թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմտուքի հետ ու հլու-համր չի ենթարկվում Արեւմուտքին` Եվրամիությանը: Ի դեպ, Չեխիայի նախագահն էլ ունի սահմանափակ լիազորություններ, բայց բավական մեծ դեր է խաղում արտաքին քաղաքականության մեջ:

Անցումային կառավարության կոալիցիոն վախերը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА