ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցույցով պայքարելը, չեմ կարծում, որ խելամիտ է». Վահան Հարությունյան

06.02.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ցույցով պայքարելը, չեմ կարծում, որ խելամիտ է». Վահան Հարությունյան

Այսօր գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի արտահերթ նիստ: Իսկ օրակարգում բավական աղմկոտ նախագծեր կան, որոնց թվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Երեկ այս հարցը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ու չնայած նրան, որ նախագիծը ոչ միանշանակ ընդունվեց հանձնաժողովի անդամ պատգամավորների կողմից, այն դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանին: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Ֆելքս Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ. «Ժողովուրդ»

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԹՈՂՆԵԼ ԱՄԲՈՂՋ ՈԼՈՐՏԸ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ»

–Պարոն Հարությունյան, չնայած տեղի ունեցած բողոքի ակցիաներին` այդուհանդերձ, այս օրենքի նախագիծը «միս ու արյուն է» ստանում: Որքանո՞վ է արդարացված դրա անհրաժեշտությունը:

– Ըստ էության, ես կողմ եմ, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների ներմուծումը պետք է արգելվի, որովհետեւ մեր երկրում երթեւեկությունն աջակողմյան է: Այսինքն` այն նախատեսված է ձախակողմյան ղեկով մեքենաների համար: Չի կարելի թողնել ամբողջ ոլորտը բարձիթողի վիճակում, եւ աջակողյան մեքենաները սկսեն լցվել Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, հասկանում եմ, որ աջակողմյան մեքենաները ավելի էժան են, որովհետեւ դրանք աշխարհում շատ ավելի փոքրիկ կիրառում ունեն ու քիչ թվով երկրներում են օգտագործվում, դրանով էլ հենց պայմանավորված է, որ այդ երկրներում գործում է ձախակողմյան երթեւեկության օրենք:

– ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, որ Ձեր նշած աջակողմյան երթեւեկության պայմաններում աջ ղեկով մեքենա վարելը վտանգավոր է: Բայց Դուք էլ նշեցիք, որ աջակողմյան ղեկով մեքենաներն ավելի էժան են, հետեւաբար չի՞ ստացվի, որ մարդիկ ստիպված են լինելու նույն գումարով ձեռք բերել հին, ձախակողմյան ղեկով մեքենաներ, որոնք պակաս վտանգավոր չեն լինի:

– Համեմատել այդ երկու հանգամանքն իրար հետ, մի քիչ դժվար է, որովհետեւ կարող են ձեռք բերել բավականին հին մեքենա, բայց համապատասխան տեխնիկական սպասարկման դեպքում, այն լինի բավականին անվտանգ: Այսինքն` զուտ մեքենայի անվտանգությունը պայմանավորված չէ իր տարեթվով: Ինչ վերաբերում է աջակողմյան ղեկով մեքենաներին, եկեք համաձայնեք, որ եթե Հայաստանում գործում է աջակողմյան երթեւեկություն, որը նախատեսված չէ աջ կողմում ղեկով մեքենաների համար, սա անվիճելի փաստ է, որի հետ չհամաձայնելն անիմաստ է:

«ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՐԳԵԼՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՇԱՀԱՐԳՈՐԾԵԼ»

–Ամեն դեպքում, նրանք, ովքեր մինչեւ այսօր ձեռք են բերել աջ ղեկով մեքենաներ, մեղք չունեն, որ հիմա է որոշվել օրենսդրական նման կարգավորում իրականացնել: Ինչպե՞ս եք տեսնում լուծումը, որպեսզի այս մարդկանց շահերն էլ չանտեսվի:

– Այս օրենքն ընդունվում է հենց նրա համար, որպեսզի այդ մարդկանց մոտ խնդիր չառաջանա: Այսինքն` այն մարդիկ, որոնք գնել են աջ ղեկով մեքենաներ եւ շահագործում են, դա չի արգելվելու: Այն մեքենաները, որոնք արդեն Հայաստանում են, հաշվառված են կամ մինչեւ ապրիլի 1-ը կներմուծվեն ու կհաշվառվեն, խնդիր չեն ունենա հետագա շահագործման: Խոսքը դրանք արգելելու կամ դրանց հետագա վերագրանցումը արգելելու մասին չէ: Այն, ինչ ունենք, համարում ենք, որ լավ, սա թող մնա այսպես, իսկ ավելի մեծ աղետից խուսափելու համար եկեք այլեւս դա չանենք: Սա է խնդիրը:

Անցումային կառավարության կոալիցիոն վախերը

– Կարծում եք` այս նախագիծը ընդունելի կարո՞ղ է լինել բողոքի ցույցի դուրս եկած վարորդների համար:

– Նախ պետք է հասկանանք, թե ինչի դեմ են բողոքում: Բողոքում են նրա դեմ, որ  այլեւս չի՞ թույլատրվելու աջ ղեկով նոր մեքենաներ ներմուծելը, չեմ կարծում, որ սա բողոքի առիթ է: Կրկնում եմ` այն, ինչ կա, ոչ մեկը չի արգելում շահագործել, խոսքն այն մասին է, որ այլեւս պետք չէ ներմուծել մեր երթեւեկության համար չնախատեսված այդ կարգի մեքենաներ:

– Իսկ ինչո՞ւ մինչեւ այսօր արգելված չէր եւ նոր միայն անդրադարձ եղավ այս հարցին:

– Եթե ժամանակին ունեցել ենք բացթողում եւ աջ ղեկով մեքենաների ներմուծումը չի արգելվել, ուզում ենք այսօր այդ բացթողումը շտկել: Բայց որպեսզի իրենց մոտ չառաջանա խնդիրներ` սեփականության իրավունքի հետ կապված, այն խմբաքանակը, որն արդեն ներմուծված է եղել եւ շահագործվում է, ոչ ոք չի արգելում այսուհետ եւս շարունակել շահագործել:

«ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԹՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»

–Անդրադառնանք նաեւ երեկ տեղի ունեցած ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի կազմակերպած երթին, որին, ի դեպ, միացել էին նաեւ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները: Չե՞ք կարծում, որ այն առնվազն ժամանակավրեպ էր:

– Կարծում եմ` առհասարակ, գների թանկացման վերաբերյալ երթն արդարացված չէ, որովհետեւ երթ անել եւ պահանջել, որպեսզի համաշխարհային շուկայում այս կամ այն ապրանքի գներն իջնեն, խելամիտ չեմ համարում: Կան թանկացումներ, որոնք պայմանավորված են ոչ Հայաստանի ներքին օրենսդրական փոփոխություններով, եւ դրանց դեմ ցույցով պայքարելը, չեմ կարծում, որ խելամիտ է:

– Իսկ այս թեմայով անցկացված խորհրդարանական լսումները որքանո՞վ էին արդյունավետ` գնաճը մեղմելու առումով:

– Լսումների արդյունքում տարանջատվեցին այն ապրանքային խմբերը, որոնց թանկացումները պայմանավորված են օրենսդրական փոփոխություններով, եւ այն ապրանքները, որոնց թանկացումները պայմանավորված էին միջազգային շուկայում գների փոփոխություններով: Ինչ խոսք, կան մի շարք ապրանքներ, որոնց թանկացումները, իսկապես, պայմանավորված են օրենսդրական փոփոխություններով: Բայց մյուս կողմից էլ` խնդիր կա` բյուջեի կատարման:  Աքցիզային դրույքաչափի փոփոխությունը, բնականաբար, ուղղված է բյուջեի համալրմանը, ուստի` այստեղ հարցը պետք չէ ծայրահեղացնել ու ասել` եկեք ընդհանրապես հարկեր չհավաքենք, բայց նաեւ թող բյուջեն ծախսային հատվածներ չունենա: Ի վերջո, բյուջեն պետք է մի տեղից համալրվի, որ մյուս կողմից էլ ծախսվի:

«Քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА