ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի քանի միլիոն հայության համար առարկայական վտանգներ կան»

06.02.2018 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մի քանի միլիոն հայության համար առարկայական վտանգներ կան»

Նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, նրանցից ոմանք հայտարարել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Վերջինս մեղադրել է Հայաստանին ֆաշիզմին օժանդակելու մեջ: Ու կրկին թիրախավորվել է Երեւանում գտնվող Նժդեհի արձանը, որը քանդելու համար Change.org կայքում սկսել են ստորագրություններ հավաքել: Անդրադառնալով վերոնշյալին` «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ընդգծեց, որ դեմ չէ այն կարծիքներին, որ կարելի է այս թեմայով ընդհանրապես լռել, չխոսել, որպեսզի տարածում չգտնի, որովհետեւ մեծ հաշվով` այն ձեռնտու է նաեւ նրանց, ովքեր այս թեման արծարծում են: Սակայն բանախոսը նաեւ զգուշացրեց: «Թեման այսօր որակապես փոխվել է, որովհետեւ արդեն Պետդումայի պատգամավորները, կուսակցության ղեկավարներն ու տեղակալներն են ներգրավում, ինչն արդեն քաղաքականություն է: Ավելին` այս քաղաքականությունը կրում է բավականին ծանր գործոններ, մասնավորապես` եթե Ռուսաստանում ֆաշիզմի դեմ պայքարը, այսպես ասած, բավականին ջերմորեն լինի եւ քարոզչական դաշտում հայությունը դիտվի, իսկապես, ֆաշիզմին սատարող օղակներից մեկը, ապա կարծում եմ` մի քանի միլիոն հայության համար առարկայական վտանգներ կան»:

Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Թեմայի մանրամասները կարդացե՛ք թերթի վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА