ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՃԻՇՏ ԵՔ, ՄԱՐԶԻ ԲՆԱԿԻՉԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՏՎԵԼ ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

06.02.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՃԻՇՏ ԵՔ, ՄԱՐԶԻ ԲՆԱԿԻՉԸ ՉԻ ԿԱՐՈՂ  ՕԳՏՎԵԼ ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

«Իրա­վունքն» առիթ ու­նե­ցել էր անդ­րա­դառ­նա­լու երի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին հի­փո­թե­քա­յին վար­կե­րի տրա­մադր­ման ծրագ­րին: Մաս­նա­վո­րա­պես այն հար­ցին, որ ոչ բո­լորն են կա­րո­ղա­նում հա­վա­սար օգտ­վել այդ ծրագ­րից: Մաս­նա­վո­րա­պես, մեզ դի­մած քա­ղա­քա­ցին դժգո­հում էր այն փաս­տից, որ եթե Երե­ւա­նում բնակ­վող երի­տա­սարդ զույ­գը հի­փո­թե­քա­յին վար­կով կա­ռու­ցա­պա­տո­ղից բնա­կա­րան է գնում, ապա աշ­խա­տա­վար­ձից եկամ­տա­հարկ պե­տու­թյու­նը չի գան­ձում. հետ է վե­րա­դարձ­նում վար­կա­ռո­ւին, ով այդ գու­մա­րի հաշ­վին կա­րո­ղա­նում է ամ­սա­կան տո­կոս­նե­րը մա­րել:

Աշխարհի ամենահայտնի քաղաքները կարող են Երկրի երեսից վերանալ. գիտնականներ

Բայց ահա, ըստ մեր զրուցակցի, մարզերում բնակվող ընտանիքներն այդ արտոնությունից չեն օգտվում: Պատճառաբանությունն այն է, որ նրանք գնում են հին բնակարաններ եւ ոչ թե՝ նորակառույց: Ինչպես մեր զրուցակիցն էր նշել. «Բայց որտեղի՞ց մարզերում նորակառույց էլիտար շենքեր գտնենք, երբ կառուցող չկա: Արդյունքում, զուտ այն բանի համար, որ երիտասարդ ընտանիքի բախտը չի բերել եւ Երեւանում չեն ապրում, ապա՝ նորի փոխարեն հին տնով պետք է բավարարվեն, դեռ մի բան էլ՝ պետք է նաեւ եկամտահարկի պահելու հարցով արժանանան խտրական վերաբերմունքի...»:

Ինչո՞վ է պայմանավորված նման տարբերակում դնելը մարզի եւ մայրաքաղաքի բնակիչների միջեւ. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ ԹԱՄԱՐԱ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ, ով նկատեց.

- Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան պետական նպատակային ծրագիրը հեղինակել է Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը դեռեւս 2010 թվականին: Նույն թվականին կառավարությունը որոշում է ընդունել, թե ովքեր կարող են հանդիսանալ շահառուներ, եւ ինչ գումարի չափով կարող են հատկացումներ արվել՝ բնակարան գնելիս, եւ ինչ սուբսիդավորում է տրամադրում պետությունը: 2016 թվականին կրկին նախարարությունը հանդես էր եկել նոր փոփոխությամբ, ըստ որի, եթե նախկինում զույգերի տարիքային հանրագումարը չպետք է գերազանցեր 60-ը, այս դեպքում արդեն դարձել է 65-ը: Եվ եթե նախկինում 15 միլիոն դրամ կարող էր բնակարանի արժեքը լինել, այժմ ՝ մինչեւ 25 միլիոն: Ինչ վերաբերում է մարզերի եւ Երեւանի բնակիչներին բնակարաններ տրամադրելուն, ապա նախ նշեմ, որ մարզերը ունեն առավելություն այն առումով, որ պետությունը երկու տոկոսի փոխարեն սուբսիդավորում է չորս տոկոս: Այսինքն, եթե Երեւան քաղաքում սուբսիդիան գումարած կարող է հիփոթեքային տոկոսադրույքի չափը լինել 8.5-9 տոկոս, ապա մարզերում՝ 6.5-7: Ինչ վերաբերում է խնդրին, որ կառուցապատումներ մարզերում չեն կատարվում, անկեղծ ասած, ես իրավասու չեմ նման հարցի պատասխանել: Բայց խնդրի առնչությամբ գուցե որոշակի փոփոխություններով առաջիկայում հանդես գանք:

Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ

- Այսինքն՝ խնդիր իրո՞ք կա:

- Եթե բնակարանը քաղաքացին գնում է կառուցապատողից, այդ ժամանակ եկամտահարկի գումարը կարող է փոխանցվել տոկոսների մարման որոշակի մասին: Բայց եթե կառուցապատողից չեն գնում, բնականաբար, օրենքի այդ կետը չի գործում: Մարզերում չկան կառուցապատողներ, այո, ճիշտ եք, մարզի բնակիչը չի կարող օգտվել այդ արտոնությունից: Բայց էլի նշեմ՝ մարզերում էլ տոկոսներն են ավելի ցածր, քան՝ Երեւանում: Հայտնեմ նաեւ, որ երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի շրջանակներում 2017թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ վերաֆինանսավորվել է 2958 վարկ՝ 23 750 միլիոն դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Որից` 1585  միլիոնի չափով տրամադրվել է Երեւանում` 1530 պայմանագրով, իսկ 1428 վարկ` 8 865 միլիոն դրամ պայմանագրային գումարով` մարզերում:

Հ.Գ

- Միգուցե պետությունը մարզերի երիտասարդ ընտանիքների համար, որպես հիպոթեքային վարկի տոկոսադրույքների սուբսիդավորում, մի քիչ ավելի մեծ օժանդակություն է հատկացնում: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ եկամտահարկը տոկոսների մարմանը զիջելու ծրագիրը նրանց պետք է շրջանցի: Թե ինչու, բազում պատճառներ կարելի է թվարկել, թեեւ իմաստ չունի, դրանք բոլորն էլ հասկանում են:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА