ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրենի կառավարությունը ԱԺ է մտցրել օրենք ՀԱԷԿ-ի առաջին էներգոբլոկը փակելու մասին

06.02.2018 16:33 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայրենի կառավարությունը ԱԺ է մտցրել օրենք ՀԱԷԿ-ի առաջին էներգոբլոկը փակելու մասին

Անցած տարվա հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը հանդես է եկել <Հայակակն ատոմային էլեկտրոկայան ՓԲԸ 1-ն էներգոբլոկը> շահագործումից հանելու մասին օրինագծով: Այն դեռեւս օրակարգ չի մտել: Օրենքում նշվում է, որ <շահագործումից հանելու գործընթացը իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է միջազգային կոնվենցիաներոը ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումը...>: Նշվում է նաեւ, որ 1-ին էներգոբլոկը հանդիսանում է որպես <դոնոր> 2-րդ էներգաբլոկի համար: 

«Անկեղծ անհանգիստ եմ». Արցախի հերոս Աղաբեկյանը ԳՇ նոր պետի մասին

Պարզվում է, որ դեռեւս 2006 թվականին ՀՀ կառավարությունը բացել էր ատոմակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միրջոցների հատուկ հաշիվ: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը 2007 թվականին գնահատված էր 310 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներկայիս գներով գնահատվում է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար: Ըստ կառավարության ապամոնտաժման նախագծի այն պետք է իրականացվի երեք փուլով: Մոտակա երեք տարին պետք է նախապատրաստեն փաստաթղթերը: Իսկ ՀԱԷԿ-ի մյուս էներգաբլոկի 10 տարի շահագործումը երկարաձգելուց հետո եւս 10 տարի կպահանջվի այն շահագործումից դուրս հանելուց հետո: Իսկ երրորդ փուլը կավարտվի շահագործումից հանելուց 40 տարի անց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА