ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ է Ալիևն արտահերթ ընտրություններ նշանակել. BBC-ի անդրադարձը

06.02.2018 17:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչու՞ է Ալիևն արտահերթ ընտրություններ նշանակել. BBC-ի անդրադարձը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախագահական ընտրությունների անցկացման օրը կես տարով շուտ է նշանակելու որոշման նպատակն է կրճատել իր մրցակիցների ժամանակը նախընտրական արշավի նախապատրաստման համար, գրում է BBC-ն:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

2016 թվականիհանրաքվեից հետո Ալիևն իրավունք է ստացել արտահերթ ընտրություններ հայտարարելու, ինչն ադրբեջանական ընդդիմությունը գնահատում է որպես իշխող վարչակազմի բռնակալական բնույթն ամրապնդելու փորձ: Նույն հանրաքվեի արդյունքներով նախագահի իշխանության ժամկետը երկարաձգվում է՝ 5-ից դառնալով 7 տարի:

Իշխանության ղեկին արդեն 14 տարի բազմած Ալիևն առաջադրվել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության կողմից: Մյուս թեկնածուներն են «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ Իսա Ղամբարն ու «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Ղամբարն ընտրությունների ժամկետի փոփոխման պատճառ է համարում երկրի վատթարացող տնտեսական վիճակը, որը սկսվեց 3 տարի առաջ՝ նավթի գների անկումից հետո:

«Իշխանությունները հասկանում են, որ ճգնաժամը սրվում է, և մինչև տարեվերջ հանրության դժգոհությունը կավելանա, դրա հետ մեկտեղ կավելանան նաև էլեկտորատի բողոքական տրամադրությունները»,- նշել է նա:

Ալի Քերիմլին էլ պնդում է, որ Ալիևն այդ քայլով ցանկանում է կրճատել իր մրցակիցների ժամկետը նախընտրական շրջանի նախապատրաստությունների համար:   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА