ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

06.02.2018 17:45 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը։

Օպերատիվ

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք։

Բացահայտվել է գողության 12, խարդախության և յուրացման 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА