ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մութալիբովի բերանով ասվել է` Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցիները» Ա. Սարգսյան

06.02.2018 18:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Մութալիբովի բերանով ասվել է` Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցիները» Ա. Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՍԱՐԳՅՍՆԱԸ  «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչ օրս խորհրդարանում չի ներկայացվել օրենքի նախագիծ, որով 1988 թվականի սումգայիթյան եւ 1990 թվականի Բաքվի ջարդերը կճանաչվեն որպես Ցեղասպանություն, փաստեց, եթե մինչ օրս այդ նախագիծը չկա, ապա չի նշանակում, որ այն չպետք է ներկայացվի.«Այո, այդ ջարդերը եղել են, դրանց մասին միշտ պետք է բարձրաձայնենք: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը չափից շատ է բարձրաձայնում այսպես ասած Խոջալուի դեպքերը: Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի բերանով ասվել է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են հենց ադրբեջանցիները`ներքին քաղաքական խնդիրներ լուծելով: Ոչ միայն այս ջարդերը, այլեւ մեր սպային ադրբեջանցու կողմից կացնահարելը, ապրիլյան վայրագ դեպքերը պետք է հստակ ներկայացնել միջազգային հանրությանը: Այսօր Արցախյան հարցը ոչ միայն ինքնորոշման, այլեւ մարդու ապրելու իրավունքի խնդիր է »,-նշեց Ա. Սարգյանը եւ տեղեկացրեց, որ այս պահին խորհրդարան նախագիծ է բերվել, որն ուղարկվել է խմբակցություններին եւ կներկայացվի  խորհրդարանում.«Քանի որ ԵՄ հարթակում Խոջալուի դեպքերի վերաբերյալ հարց ուղղվեց մեր երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ճիշտ ժամանակն է, որ նախագիծը քննարկվի, հայերի ջարդերի վերաբերյալ բոլոր փաստերը կան»,-եզրափակեց Արամ Սարգյանը:

Ֆելքս Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ. «Ժողովուրդ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА