ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանե Թանդիլյանը կրկին անհանգստացած է տղարամդկանցով

07.02.2018 10:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մանե Թանդիլյանը կրկին անհանգստացած է տղարամդկանցով

Այսօր Ազգային ժողովում ուկրաինական մերկացող ֆեմինիստուհիների պաշտպան, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը շարունակում է մնալ իր դերի մեջ: Այսօր նա մի ամբողջ ելույթ նվիրեց, թե ինչ վատ է, երբ գյուղական համայնքներում ավագանիների եւ գյուղապետերի պաշտոններում ընտրվում են տղամարդիկ: Նա պնդում էր, որ տղամարդիկ գյուղերում ստեղծել են տղամարդկանց ակումբներ եւ թույլ չեն տալիս, որ կանայք մասնակցեն գյուղերի կառավարմանը: Տղամարդատյաց իր ելույթը նա հանգեցրեց մի հանճարեղ առաջարկին՝ օրենսդրորեն ամրապնդել, որ, երբ գյուղապետ է ընտրվում տղամարդ ապա տեղակալը պետք է պարտադիր կին լինի: Թե ինչ անել, եթե տվյալ գյուղում չկա մի այնպիսի կին, որն ուզում է աշխատել գյուղապետ տղամարդու տեղակալ Թանդիլյանը  չասաց: Հավանաբար այդպիսի դեպքերում Թանդիլյանը նման գյուղեր կգործուղի ուկրաինական <ֆեմեն> կազմակերպության մերկացող ակտիվիստուհիներին գյուղապետ տղամարդկանց գրոհելու համար: 

«Քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից»

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА