ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այդպես էլ Սեւանի թալանի դեմն առնող չկա, միայն ճոխ-ճոխ խոստումներ

07.02.2018 11:26 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այդպես էլ Սեւանի թալանի դեմն առնող չկա, միայն ճոխ-ճոխ խոստումներ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը օրերս ստորագրեց 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու  մասին" հրամանը: Հրամանով սահմանվել է, որ արդյունագործական որս կարելի է իրականացնել այս չափաքանակներով. Կարաս` ջրային բոլոր տարածքներում, անսահմանափակ: Խեցգետին` Սեւանա լճում, մինչեւ 500 տոննա:
Այս հրամանից ելնելով` նախ ֆիքսենք. Սեւանում սիգի եւ իշխանի որսը չի թույլատրվում: Բայց չնայած դրան, մասնավորապես, Երեւանի փողոցներում սիգի վաճառք կարելի է տեսնել ամեն քայլափոխի: Սեւանի իշխանն էլ քիչ չէ, թեեւ այն դեռ չի հասել փողոցային վաճառքի աստիճանի:
Այսպիսով, եթե արգելված ձկնատեսակներն ամենուր են, ուրեմն այդ ինչպե՞ս են հսկելու, որ Սեւանից որսան հենց 500 տոննա խեցգետին: Այսինքն, ո՞րն է նախարարի հիշատակված հրամանի իմաստը, երբ էս գլխից է ակնհայտ, որ այն որեւէ գործնական հետեւանք չի ունենալու: 

«Տակը բան չկա». Հայկ Կասպարով (Պրեմիերա)

ՆՈՐԻՑ ՃՈԽ-ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Մեզ հետ զրույցում «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը նախ անդրադարձավ խեցգետնի որսի վերահսկողության մեխանիզմներինª նկատելով.
- Այո, համաձայն եմ, Ձեր մտահոգությունը իրոք տեղին է, որովհետեւ մինչ օրս ոչ ոք հստակ չէր կարողանում վերահսկել, թե ինչքան խեցգետին է որսվել արդյունագործական նպատակներով: Միակ վերահսկողությունն ընդամենը այն էր, որ երբ խեցգետին որսացողը այն հանում էր երկրի սահմաններից դուրս, այդ ժամանակ էին իմանում, որ իքս տոննա խեցգետնի որս է իրականացվել: Բայց թե ինչ էր կատարվում երկրի ներսում, ով որքան էր որսում եւ ինչ նպատակներով էր օգտագործում, ոչ ոք չէր իմանում, որովհետեւ պրակտիկապես էլ անհնար էր:
- Իսկ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է:
- Այո, իմ տնօրեն նշանակվելու ժամանակվանից: Եղել է իմ կողմից հստակ առաջարկ, որ խեցգետնի որսը բերվի օրինական դաշտ եւ հնարավոր լինի վերահսկել: Պետք է օգտագործվի պատասխանատու ձկնորսության տարբերակը, ինչը եւ արվեց: Նախ, սահմանվեց որսի կոնկրետ չափ, թե որ չափն է համարվում արդյունագործական, խեցգետնի համարª թույլատրելի, եւ երկրորդ` ինչպես մենք պետք է դա վերահսկենք: Եվ արդեն հիմա Բնապահպանության նախարարությունը ձկնորսական կազմակերպության հետ կնքում է քվոտայի պայմանագիրն, երեք օրինակից բաղկացած` մեկը մնում է որսն իրականացնող ընկերության մոտ, մեկը` նախարարությունում, մյուսը` «Սեւան» ազգային պարկում: «Սեւան» ազգային պարկն է թույլատրում, թե որտեղից պետք է ձկնորսությամբ զբաղվող ընկերությունը որս կատարի, ինչ որսագործիքով եւ այլն: Այնուհետեւ, «Սեւան» ազգային պարկի հետ կնքվում է մեկ այլ լրացուցիչ պայմանագիր, որում կազմակերպությունը ներկայացնում է, թե ովքեր են իր ձկնորսները, որոնք են լողամիջոցները, եւ ինչ որսագործիքներ իրենք պետք է օգտագործեն: Հետեւաբար, մենք նաեւ որսագործիքի վերահսկողություն ենք իրականացնում, որպեսզի ձկնորսությամբ զբաղվող անձինք արգելված կամ վնասակար որսագործիքով որս չիրականացնեն: Մենք նշում ենք նրանց ներկայացրած որսագործիքների քանակը, գրանցում լողամիջոցները, ամեն ձկնորսի համար տրամադրվում է որսի անձնագիր, որտեղ նշված է ձկնորսի անուն-ազգանունը, տվյալները, լողամիջոցի համարները, եւ որ ամենակարեւորն է` որս անելու վայրը, թե ստույգ որ տարածքից ինքը պետք է մտնի, քանի հատ ինչ տեսակի որսագործիք պետք է տեղադրի: Որսի անձնագրի մեջ գրվում է նաեւ "Սեւան" ազգային պարկի  այն տեսուչի անվանումը, ով վերահսկելու է այդ քանակը: Կարեւոր է նաեւ, որ ձկնորսը որսը ավարտելուց հետո չի կարող ինքնուրույն թողնել ու գնալ. նրա տարածքից դուրս գալը պետք է թույլ տա տեսուչը: Մինչեւ որ տեսուչը չստուգի որսված խեցգետնի քանակը, եւ համապատասխան անձնագրում երկուստեք պետք է ստորագրեն որսված խեցգենտի չափաքանակի մասին: Այստեղ, ո՛չ տեսուչին, ո՛չ ձկնորսին ձեռնտու չէ այդ ստորագրությունը չդնել: Քանի որ ձկնորսին պետք է, որպեսզի որսված կիլոգրամի չափը գրվի անպայման, որպեսզի ինքը հետագայում ապրանք արտահանելիս` իր որսված օրերի չափը համընկնի իր արտահանած խեցգետնի հետ: Մենք հենց այդ հարցն ենք լուծել, որպեսզի ոչ մի ձկնորս չկարողանա պարկի տեսուչի հետ մտնի հանցավոր կապի մեջ եւ որսված խեցգետնի քանակը քիչ գրի: 

Բուհերը պետք է ապակուսակցական լինեն, ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցականներ և սա չի վերաբերում միայն ՀՀԿ-ին

Հ.Գ. Իսկ, թե ինչու ձկների որսի նկատմամբ նման վերահսկողություն չի իրականացվում, եւ ինչո՞ւ է տարիներ շարունակ ապօրինի ձկնորսություն իրականացվում հարցերի պատասխանները կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА